Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Կարմիր գյուղ (Դռնավարզ), որմնափակ խաչքար
Հուշարձան
Տիպային անվանումը
Որմնափակ խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Պեմ (Բեմ) Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբատեղի, հուշակոթողՊահպանման միավորի անվանումը
Որմնափակ խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղին նահատակ վանքից 300 կմ հյուսիս։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1295 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,5 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։ Նկարագրություն
11-14-րդ դարերում Հայաստանում առաջ եկան յուրահատուկ կառուցվածքով նոր տիպի որմնափակ մատուռ-խաչքարեր։ Արցախում հայտնի տասը որմնափակ խաչքարերից մեկը գտնվում է Կարմիր գյուղում (Դռնավարզ)։ Տեղադրված է գյուղի հյուսիսային կողմում՝ Աղին նահատակ վանքից 300 մ հյուսիս։ Կոթողը հիմնված է եղել Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղով անցնող պատմական ճանապարհի եզրին, որը Դռնավարզը կապում էր Քռասնի գյուղի հետ։
Հուշարձանի մասին ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով 19-րդ դարի վերջին հուշարձանը տեսել է կանգուն վիճակում, գրել է․ «Եկեղեցուցս փոքր ինչ վերև է սրբատաշ չիչ քարով շինուած բեմն, որ ունի երեք մետր լայնությիւն, 2 հաստությիւն և 5 մետր բարձրութիւն։ Բեմիս արևմտահայաց ճակատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ և նրբագործ խաչարձան, որոնց վերև գրուած է․ Թվ․ ՇԻ․ կամաւ ամենակալին Աստուծոյ ես․․․ Գրիգոր․․․ Աստուծոյ միաբան եղբարքս լա․․․ զխաչս իշխանութեան․․ և հայրապետութեան․․ Օհանէսի տէր Ներսէսի ո․․․ աղաւթեցէք»1։
Սեդրակ Բարխուդարյանն այդ հուշարձանները Մակար Բարխուդարյանի կողմից Բեմ կոչելը համարել է շփոթմունք․ «Խաչքարերը բոլոր դեպքերում էլ տեղադրված են մեծ խորություն ունեցող խորանների մեջ, որպիսի հանգամանքը շփոթության մեջ է գցել Բարխուդարյանցին, որը դրանք համարել է ,,բեմ,,»2։ Սակայն հարկ է նկատել, որ տեղացիները նույնպես հուշարձանը կոչում են Պեմ (Բեմ), քանի որ կանգուն ժամանակ այն ծառայել է որպես եկեղեցու բեմ։ Ալեքսան Հակոբյանը ենթադրում է, որ արձանագրության մեջ նշված Գրիգորը կարող էր լինել Դիզակի իշխանաց իշխանը3։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հետևելով Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցին, այցելել է հնավայր, սակայն տարածքում չի գտել վերոնշյալ արձանագրությունը պարունակող քարերը։ Նա իր «Արցախի որմնափակ խաչքարերը» հոդվածում գրել է․ «Ցավոք, ներկայումս խիստ ավերված վիճակում է գտնվում հուշարձանը, որից մնացել է միայն կառույցի ստորին մասը։ Անհետ կորել են արձանագիր քարերը և միայն երեք խաչքարերը դեռևս տեղում են, կոթողից մի քանի մետր հեռու՝ ավերակների մեջ․․․»4։
Հուշարձանից պահպանված երեք խաչքարերից մեկը բեկորատված է, երկուսն ամբողջական են։ Տեղաբնակների կողմից խաչքարերը տեղափոխվել են Կարմիր գյուղ՝ ավելի ապահով վայրում պահելու համար։ Հետագայում վերջնական հանգրվան են գտել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախասրահում։ Ներկայումս հուշարձանի տեղում պահպանվել են շինության ստորին հատվածի պատերի մնացորդները և ջարդված խաչքարի բեկորները։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-րդ դար (1071 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության (չի պահպանվել) Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Կառուցման մասին արձանագրությունը մեզ է փոխանցել ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1071 թվականին։ Ծառայել է որպես սրբատեղի։ Խորհրդային տարիներին ավերվել է։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
19-րդ դարում հնավայր է այցելել և տեղեկություններ փոխանցել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ 1895-ին հրատարակել է իր «Արցախ» գրքում։1980-ականներին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դաշտային ուսումնասիրություններ է կատարել՝ դրանք զետեղելով «Արցախի որմնափակ խաչքարերը» հոդվածի մեջ (1983 թ․):
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կոթողն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ և ուղղաձիգ կառուցվածք։ Կամարակապ խորանի ետնապատին ագուցված են եղել 11-րդ դարի երեք նրբագեղ խաչքար։ Կոթողն իր տեսքով, բարձր պատվանդանով և կամարակապ ծածկով նմանվել է եկեղեցու բեմի, ինչի պատճառով ժողովուրդն այն կոչել է պեմ (բեմ)։ Կառույցի ծածկը, ամենայն հավանականությամբ, եղել է երկթեք, ինչի մասին վկայում են Արցախում հայտնի նույնատիպ հուշարձանները՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի (11-րդ դ.), Մարտունու շրջանի Հացի գյուղի Բռի եղցի վանքի (13-րդ դ․), Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքի (14-րդ դ.) որմնափակ խաչքարերը։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, չեչ քար, կրաշաղախ
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ (չի պահպանվել) Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել) Տիպը
Հուշակոթող, սրբատեղի Պահպանվածությունը`
Ավերակ Արժևորումը
Կարևոր է միջնադարյան որմնափակ խաչքարերի ուսումնասիրության, ինչպես նաև Արցախի Դռնավարզ (Կարմիր գյուղ) գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 131։ Լուսանկարներ
...
.
Ա․ Հ․, Ս․ Դ․, Ա․ Լ-Ե․