Մեր մասին
Արցախի նյութական մշակութային ժառանգության ակադեմիական վավերագրման ծրագիրն ստեղծվել է 2023 թվականի հունիսին` 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության բռնագրավված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վտանգված հայկական պատմամշակութային հուշարձաններն ուսումնասիրելու և վավերացնելու համար։ Ծրագրի նպատակն է հուշարձանների գիտական և ակադեմիական վավերագրման միջոցով հնարավորինս պաշտպանել դրանք ավերումների, վերափոխումների, յուրացումների և իհարկե հիմնահատակ ոչնչացումների ուղղակի վտանգից և առավել ամբողջական փաստագրմամբ այն փոխանցել հետագա սերունդներին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակման և Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետևանքով այսօր անմիջականորեն վտանգված է Արցախի Հանրապետության ողջ տարածքի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ուստի այժմ ծրագիրն ընդգրկում է Արցախի Հանրապետության հուշարձանների ամբողջական ցանկը։ Ծրագիրը զուգորդաբար հովանավորում են
ALIPH (Alliance international pour la protection du patrimoine dans les zones de conflits) և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամները։
Ծրագիրն իրականացվում է INALCO հիմնադրամի (Fondation INALCO, Ֆրանսիա) և ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ հասարակական կազմակերպության (Հայաստան) աջակցությամբ և ջանքերով։
Կայքում կիրառվում է Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի ընդունած տառադարձման համակարգը։
Հին Թաղասեռի կամուրջը
Թաղասեռի Անապատ (Նապատ)
Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Քարագլխի Կուճիր շալ գերեզմանոց
Նվիրատվություն
Դուք կարող եք սատարել ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԿ-ի գործունեությանը։ Ձեր աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ տեղեկատվական։ Հեղինակային իրավունքները պահպանելով՝ կարող եք մեզ գիտական օգտագործման նպատակով անվճար տրամադրել լուսանկարչական և փաստավավերագրական նյութեր՝ փաստաթղթեր, վկայություններ, ձայնագրություններ, տեսանյութեր՝ անգամ սիրողական բնույթի, և դուք ներդրում կունենաք ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԿ-ի աշխատանքների ընդլայման ու զարգացման գործում։
Ֆինանսական աջակցության համար գործում են վճարման հետևյալ եղանակները՝․․․
Նվիրաբերել (հղում, որը կպարունակի նվիրատուի և փոխանցման մասին տվյալներ)։