Դահրավ, Սառա նահատակի մատուռ-սրբատեղիի գերեզմանոց, խաչքար № 3
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ Հուշարձանը խոնարհված վիճակում էր` ամբողջությամբ ծածկված հողով։
2023 թվականի սեպտեմբերից Դահրավ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրավ գյուղից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1645 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Պտրեցիք և Մեղրագետ վտակների ջրբաժան լեռնաճյուղի վրա՝ Մեղրագետի Ցրտագետ վտակի ակունքամերձ հատվածում։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Սուրբ Սառա նահատակի մատուռ-սրբատեղիի գերեզմանոցում։ Կոթողն առանձնանում է իր երկարաձիգ, դեպի վեր լայնացող, եռանկյունաձև կառուցվածքով։ Հուշարձանի դիմահայաց երեսին քանդակված է 11-12-րդ դարերին բնորոշ խաչաքանդակ-հորինվածք, որի կենտրոնում մեծածավալ հիմնախաչն է` զույգ շրջանաձև վերջավորություններով։ Ուղղահայաց խաչաթևի ստորին կենտրոնական հատվածից դեպի աջ և ձախ են տարածվում խաչարմատի ճյուղերը, որոնք ավանդական արմավաճյուղերի փոխարեն իրենց վրա են կրում մեկական ոճավորված թռչնապատկեր։ Խաչաքանդակն ընդգրկված է ոչ շատ լայն, հյուսվածազարդ շրջանակով կազմված, ուղղանկյունաձև խաչախորանի ներքո։ Վերջինիս վերին երկու անկյուններից դեպի կենտրոն է ուղղված մեկական պտուղ հիշեցնող բուսազարդ։ Խաչարմատից ցած՝ կենտրոնում, նշմարելի են կլոր վարդյակի, և դրանից ձախ՝ հասակով մեկ կանգնած, լուսապսակով մարդկային կերպարի քանդակի հետքեր։ Խաչքարը մասամբ վնասված և եղծված է, պատկերաքանդակներն ու զարդաքանդակները՝ դժվարընթեռնելի։
Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության կառավարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, 11-12-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարի պատկերագրության, ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հուշարձանի տարածքում կատարված դաշտային ուսումնասիրությունների արդյունքում խաչքարը տեղում վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Դահրավ գյուղի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․