
Դահրավ, Սառա նահատակ մատուռ-սրբատեղիի գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Սառա նահատակի սրբատեղիի գերեզմանոց Այլ անվանումներ
Սռեն նահատակի գերեզմանոց Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը հիմնվել է առնվազն 10-րդ դարում, որտեղ հուղարկավորություններ են կատարվել մինչև 13-րդ դարի վերջերը։
2023 թվականի սեպտեմբերից Դահրավ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրավ գյուղից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1645 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Պտրեցիք և Մեղրագետ վտակների ջրբաժան լեռնաճյուղի վրա՝ Մեղրագետի Ցրտագետ վտակի ակունքամերձ հատվածում։ Նկարագրություն
Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից 3,2 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ լեռան գագաթին գտնվող Սուրբ Սառա նահատակի մատուռի հյուսիսարևմտյան կողմում տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։ Ժամանակի ընթացքում անտառը ամբողջովին կլանել է գերեզմանոցի տարածքը։ Այստեղ տապալված, տեղաշարժված և հողածածկ վիճակում պահպանվել են գեղաքանդակ խաչքարեր և սալատապաններ։ Կոթողների մեծ մասը հայտնաբերվել և ուսումնասիրվել են 2021 թվականին, սակայն աշխատանքները ցավոք մնացել են անավարտ։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ այստեղ արձանագրվել են շուրջ երկու տասնյակի հասնող անարձանագիր խաչքարեր և տապանաքարեր, որոնք թվագրվում են 10-13-րդ դարերով։
Դահրավի բնակչության համար Սառա նահատակը եղել է կարևոր ուխտավայր։ Գերեզմանոցի տապալված խաչքարերից մի քանիսը դահրավցիների կողմից վերստին կանգնեցվել են։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 11-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ գերեզմանոցում գտնվող խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Գերեզմանոցը ձևավորվել է ամենայն հավանականությամբ 10-րդ դարում և իր նշանակությամբ ծառայել մինչև 13-րդ դարը։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Միջին Արժևորումը
Հուշարձանը կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Դահրավ գյուղի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Լուսանկարներ



...
.
Ա․Հ․, Ս․Դ․