Վերին Ղլիջբաղ, գերեզմանոց, տապանաքար № 9
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Մարենգուլի շիրմաքար
Այլ անվանումներ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը կերտվել և կանգնեցվել է 1919 թվականին։

2023 թվականի սեպտեմբերից Ասկերանի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Ղլիջբաղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Սեղանաձև տապանաքար

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ, Վերին Ղլիջբաղ գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնապատ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Վերին Ղլիջբաղ գյուղի տարածքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 970 մ։
Նկարագրություն
Շիրմաքարը գտնվում է Վերին Ղլիջբաղ գյուղատեղիի գերեզմանոցում, Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում։ Ուղղաձիգ քառանիստ կոթողի հարավային ճակատի կենտրոնական մասում փորագրված է․ «Իմ Անդանիեց | մսանք բարև իմ | իղբայրնէր և քույրէր, յիշադ(ակ) | է իւր կողակցին | Մարենգուլ։ | Տապանս Մար|ենգուլին, կին է Մուքուն։ Վ(ախճանվեց) 19»։

Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
20-րդ դար (1919 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վերին Ղլիջբաղ գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ