Վերին Ղլիջբաղ, գերեզմանոց
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Վերին Ղլիջբաղի գերեզմանոց
Այլ անվանումներ
Գերեզմանոց «Վերին Ղլիժբաղ»

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է 18-րդ դարում և իր նշանակությունը պահպանել է մինչև 20-րդ դարի կեսերը։ Այստեղ գտնվում են մի քանի տասնյակի հասնող ուղղանկյունաձև, պատկերազարդ և արձանագիր տապանաքարեր։

2023 թվականի սեպտեմբերից Ասկերանի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Ղլիջբաղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ, Վերին Ղլիջբաղ գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնապատ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Վերին Ղլիջբաղ գյուղի տարածքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 970 մ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
18-20-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրերի

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վերին Ղլիջբաղ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․