Վերին Ղլիջբաղ, գերեզմանոց, տապանաքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Ալիքսանի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և կանգնեցվել է 1844 թվականին։

2023 թվականի սեպտեմբերից Ասկերանի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը

Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյունաձև տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ, Վերին Ղլիջբաղ գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնապատ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Վերին Ղլիջբաղ գյուղի տարածքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 970 մ։
Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Վերին Ղլիժբաղ գյուղատեղիի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտակողմ գերեզմանոցում։ Տապանաքարի հարավային նիստի կենտրոնական մասում, ուղղանկյունաձև շրջանակի մեջ փորագրված է․ «Այս է տապան ուստա Յայրին, | որ է որդի Միրզաին որ էր եւ | հայրըն Ալիքսանին | 1844 ամի»։

Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանաքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վերին Ղլիջբաղ գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․