Վերին Ղլիջբաղ, գերեզմանոց, տապանաքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Ալիքսանի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և կանգնեցվել է 19-րդ դարում։ 

2023 թվականի սեպտեմբերից Ասկերանի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Ղլիջբաղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Սեղանաձև տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ, Վերին Ղլիջբաղ գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնապատ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Վերին Ղլիջբաղ գյուղի տարածքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 970 մ։
Նկարագրություն
Շիրմաքարը գտնվում է Վերին Ղլիժբաղ գյուղատեղիի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտակողմ գերեզմանոցում։ Տապանաքարի հարավային նիստի կենտրոնական մասում, ուղղանկյունաձև շրջանակի մեջ փորագրված է․ «Այս է տապան Ալիքս|անին, որ է որդի ուստա | Յայրուն Տէր Փունեանց»։

Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանաքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վերին Ղլիջբաղ գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․