Վերին Ղլիջբաղ, գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Մակըտիչի (Մկրտիչ) տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և կանգնեցվել է 1873 թվականին։2023 թվականի սեպտեմբերից Ասկերանի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյունաձև տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնապատ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Վերին Ղլիջբաղ գյուղի տարածքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 970 մ։ Նկարագրություն
Շիրմաքարը գտնվում է Վերին Ղլիժբաղ գյուղատեղիի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտակողմ գերեզմանոցի կենտրոնական հատվածում։ Տապանաքարի հարավային նիստի կենտրոնական մասում փորագրված է․ «Այս է տապան Մակըտիչին | որ է որդի Ալիքսանին եւ | էր եղբայր Գրիգոր(ի)ն | Ասծատուրին, 1873 ԱՄԻ»։
Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանաքար Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Լուսանկարներ
...
.
Ա․Հ․