Ազոխ, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշաքար
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշքար
Հատուկ անունը
Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանների հարևանությամբ 2015 թվականին Ազոխի համայնքի ղեկավար Լևոն Ասրյանի նախաձեռնությամբ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հուշաքար։

2020 թվականի հոկտեմբերին Ազոխ գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Gogle Earth ծառայության կողմից 2021 թվականին հրապարակած արբանյակային պատկերներից հստակ երևում է, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի և ավերվել։

Սկզբնական պատկանելությունը
Ազոխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակ գավառի և համանուն մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ազոխ։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ազոխ գյուղի հարավարևելյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 745 մետր։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում, գետից 2 կմ հեռու։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2015թ․)

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ
Տիպը
Հուշաքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․