Ազոխ, Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում զոհված ազոխցիների հուշարձանը կառուցվել է 1967 թվականին։2020 թվականի հոկտեմբերին Ազոխ գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։
Gogle Earth ծառայության կողմից 2021 թվականին հրապարակած արբանյակային պատկերներից հստակ երևում է, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի և ավերվել։
Սկզբնական պատկանելությունը
Ազոխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակ գավառի և համանուն մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ազոխ։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ազոխ գյուղի հարավարևելյան մասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 745 մետր։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար (1967թ․ )
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Ազոխ գյուղի բնակիչների վկայության։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Երկաթբետոն, մարմար, չեչաքար
Տիպը
Հուշապատ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ազոխ գյուղի բնակչության համար։ Հուշարձանը խորհրդանշում էր գյուղացիների խորը հարգանքը զոհված մարտիկների հիշատակին և յուրաքանչյուր Մայիսի 9-ին իր շուրջն էր համախմբում տարբեր վայրերում ապրող ազոխցիներին։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․