Ազոխ, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ազոխ գյուղի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարևանությամբ 2014-2015 թթ․ կառուցվել է Արցախյան ազատամարտում զոհված ազոխցիների հիշատակը հավերժացնող հուշապատը, որի ետնամասում անավարտ է մնացել երկայնաձիգ հուշակոթողի շինարարությունը։

2020 թվականի հոկտեմբերին Ազոխ գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։
Gogle Earth ծառայության կողմից 2021 թվականին հրապարակած արբանյակային պատկերներից հստակ երևում է, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի և ավերվել։

Սկզբնական պատկանելությունը
Ազոխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակ գավառի և համանուն մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ազոխ։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ազոխ գյուղի հարավարևելյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 745 մետր։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում, գետից 2 կմ հեռու։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 21-րդ դար (2014-2015 թթ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Ազոխ գյուղի բնակիչների վկայության։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Երկաթբետոն, տրավերտին, գրանիտ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է երկաթբետոնով, երեսպատված է սպիտակ տրավերտինով։ Զոհվածների պատկերներով հուշատախտակները պատրաստված են սև գրանիտից։

Տիպը
Հուշապատ
Պահպանվածությունը`
Գյուղի բռնազավթումից հետո հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել։ (ժամանակակից հուշարձանները ադրբեջանական վանդալիզմի և մշակութային ժառանգության ոչնչացման գլխավոր թիրախում են)։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․