Վանք, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց, տապանաքար № 5
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Սրապիոն քահանայի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը տեղադրվել է 1867 թվականին Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում։
2020 թվականի հոկտեմբերի 10-ին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ, Սպիտակ խաչ վանք Պահպանման միավորի անվանումը
Սեղանաձև տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․` Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում՝ եկեղեցուց դեպի արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։ Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում՝ եկեղեցուց դեպի արևմուտք։ Այն ավազաքարից կերտված մեծ չափերի, միակտոր, դեպի վեր լայնացող սեղանաձև շիրմաքար է՝ տեղադրված միաստիճան պատվանդանի վրա։ Ընդգծված քիվը ամբողջությամբ հարդարված է զարդաքանդակ գոտով։ Տապանաքարի արևմտյան և արևելյան նիստերին՝ ուղղանկյունաձև, ուղղահայաց շրջանակի մեջ, քանդակված է մեկական խաչաքանդակ։ Հարավային նիստին՝ նախշազարդ շրջանակի մեջ, փորագրված է հնգատող արձանագրությունը․ «26.8.1867: | Ի սոյն տապանի հանգուցեալ դնիս, | իմոյ սիրելեաց ես միշտ կարօտիմ, | արդ սպասեալ մնամ ձայնին աւետե(ա)ց, | Սրաբիոն աւագ ք(ա)հ(անա)յ Վարդապետե(ան)ց»1։
Տապանաքարի հյուսիսային նիստը նույնպես հարդարված է նախշազարդ շրջանակով, որի մեջ պարփակված են պարանահյուս եզրագոտով, կամարաձև հինգ խորաններ։ Ուշագրավ է, որ հուշարձանի բոլոր նիստերի զարդանախշ գոտիները կատարված են նույն ոճով, բայց բազմազան զարդամոտիվներով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1867 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարին անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածում (2022):
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վանք գյուղի պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Աբրահամյան Է․, 2022, էջ 51։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
.
Գ․Բ․