Սպիտակ Խաչ վանքի եկեղեցին։ Լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի։
Սպիտակ Խաչ վանք
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Սպիտակ Խաչ վանք
Հատուկ անունը
Սպիտակ Խաչ
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Վանքի ներկայիս շինությունները կառուցվել են 14-17-րդ դդ․։ Ի սկզբանե եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառում։ Ենթարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու Աղվանից Կաթողիկոսությանը։ Ըստ Խաչիկ վարդապետ Դադյանի4 1892 թ. վարչական բաժանման համաձայն` վանքը մտել է Արցախի թեմի Ջաբրայիլի5 գավառի մեջ։ Շարունակել է լինել ուխտատեղի անգամ խորհրդային տարիներին, երբ վանքը չի գործել։

Դադեան Խ., 1896, էջ 44։
Աբրահամյան Է., 2022, էջ 40
Սկզբնական պատկանելությունը
Հայ Առաքելական Եկեղեցու Աղվանից Կաթողիկոսությանը, Վանք գյուղին

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի և գավիթ, հյուրատուն, որմնափակ խաչքար, խաչքար, գերեզմանոց, տապանաքարեր, վիմափոր կացարաններ։
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ, մինչև 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք գյուղ։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք գյուղ։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքի և Վանք գյուղի միջակայքում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիս-արևելյան եզրին, բլրի գագաթին։ 
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Ծովի մակերևույթից ունի 810 մ բարձրություն
Ջրագրությունը
Գտնվում է Արաքս գետից 25 կմ հյուսիս, Արքասի ավազանին պատկանող Վարանդա գետի հարավից խառնվող սեզոնային վտակի աջակողմյան լանջին։
Նկարագրություն
Վանական համալիրն ամբողջապես կանգուն է։ Եկեղեցուց շուրջ 20 մ հարավ-արևմուտք կանգուն է 1346թ. կառուցված որմնափակ Խաչքարը։ Եկեղեցուց փոքր ինչ հյուսիս-արևելք գտնվում է 1735 թ․ կառուցված ուխտավորների հյուրատան շենքը։ Եկեղեցու շուրջը՝ հիմնականում արևմտյան բակում տարածվում է միջնադարյան և ուշ միջնադարյան գերեզմանոցը։ Գերեզմանոցում պահպանվել է զարգացած միջնադարին վերաբերվող մեկ գեղաքանդակ պատկերազարդ խաչքար, որի ձախ վերնամասը մասնակի չի պահպանվել։ Եկեղեցուց հյուսիս պահպանվել են մի քանի միջնադարյան վիմափոր խցեր, որոնք բնակատեղի են հանդիսացել վանականների համար։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վանքի հիմնադրման վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Եկեղեցու կառուցման թվական ու դարը նույնպես անհայտ են։ Եկեղեցու վեմ-քարին փորագրված շինարարական բնույթի ԺԴ դարի կիսաեղծ արձանագրությունը թույլ է տալիս այն ենթադրաբար թվագրել ԺԴ դ.։ Սրբատեղիի ամենահին թվակիր արձանագրությունը եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի ստորին հատվածում է. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. :ՉՁԲ: (1333)»7:
Ըստ եկեղեցու մուտքի աջ եզրապատի շինարարական արձանագրության գավիթը և զանգակատունը կառուցվել են 1735 թվականին։ Նույն թվականին է կառուցվել նաև հյուրատան շենքը։

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական և նվիրատվական արձանագրությունների։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
10000 քմ
Պահպանվածությունը`
միջին
Արժևորումը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի նշանավոր վանական համալիրներից է, որն առանձնանում է իր հուշարձանների բազմազանությամբ, հարստությամբ և ինքնատիպությամբ։
Հատակագծեր
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
1.Աբրահամյան է., 2022 - Աբրահամյան է., «Սպիտակ խաչ վանք», «Վարձք», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնդրամ, N° 18, 2022, էջ 39-51։

2. Ամիրջանյան Ս., 1990 - Ամիրջանյան Ս., «Դիզակի վանքերը», «էջմիածին», Ե-Զ-Է, 1990, էջ 103-107։


4. Դադեան Խ., 1896 - Դադեան Խ. (Խաչիկ վարդապետ), «Համառօտ տեղեկագիր Արցախի (Ղարաբաղի) թեմի վանքերի», «Արարատ», Էջմիածին, 1896, Ա, էջ 42-46։

.
Գ․Բ․