Վանք, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է 14-րդ դարում։ Իր նշանակությունը պահպանել է մինչև 20-րդ դարի կեսերը։ Հին գերեզմանոցին կից՝ դեպի հյուսիս և արևելք, տարածվում է ժամանակակից գերեզմանոցը, որտեղ հուղարկավորությունները շարունակվել են մինչև 2020 թվականի սեպտեմբեր։ Այնուհետև գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ, Սպիտակ խաչ վանք

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր, խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ վանական համալիրի շուրջը։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։
Նկարագրություն
Գերեզմանոցը տարածվում է Հադրութի շրջանի Վանք գյուղի արևելյան մասում գտնվող Սպիտակ խաչ վանքի շուրջը։ Այստեղ պահպանված մեզ հայտնի ամենահին տապանաքարը թվագրված է 14-րդ դարով։ Միջնադարյան և ուշմիջնադարյան թաղումները հիմնականում տարածվում են եկեղեցու արևմտյան և հարավարևմտյան կողմերում, իսկ հետագայում գերեզմանոցը ընդարձակվել է դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք, որտեղ հուղարկավորությունները կատարվել են ընդհուպ մինչև 2020 թվականի պատերազմը։
Միջնադարյան գերեզմանոցում գերակշռում են օրորոցաձև, բարձր և հարթ ուղղանկյունաձև տապանաքարերը։ Կան մի քանի խաչքարեր։ Գերեզմանոցի տարածքում է գտնվում նաև եկեղեցուց հարավ-արևմուտք տեղադրված 1346 թվականին կերտված որմնափակ խաչքարը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 14-21-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի արձանագրությունների

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Գերեզմանոցի տարածքը ուսումնասիրել և միջնադարյան որոշ տապանաքարերի արձանագրություններ ընթերցել են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը («Արցախ», 1985) և պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը («Դիվան Հայ Վիմագրության», պրակ 5, 1982)։
Որմնափակ խաչքարին անդրադարձել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Արցախի որմնափակ խաչքարերը» հոդվածում (1983):
Միջնադարյան գերեզմանոցի հուշարձանները նկարագրել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածում (2022):
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Գերեզմանոցը, մի շարք խաչքարեր ու տապանաքարեր չափագրվել և վավերացվել են։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
1,06 հա
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վանք գյուղի, ինչպես նաև Սպիտակ խաչ վանքի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ