Վանք, Սպիտակ խաչ վանքի գերեզմանոց, տապանաքար № 3
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Ասուդարայի տապանաքար
Այլ անվանումներ
Ասատուրի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել և Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում կանգնեցվել է ամենայն հավանականությամբ 1346 թվականին։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ, Սպիտակ խաչ վանք

Պահպանման միավորի անվանումը
Օրորոցաձև տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ եկեղեցուց հարավ՝ որմնափակ խաչքարի դիմաց։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։
Նկարագրություն
Օրորոցաձև այս տապանաքարը գտնվում է Սպիտակ խաչ վանքի գերեզմանոցում՝ եկեղեցուց հարավ տեղադրված որմնափակ խաչքարի դիմաց։ Շիրմաքարի հարավային երեսի կենտրոնական հատվածում քանդակված է կենաց ծառը, իսկ վերին մասում ընթեռնելի է հետևյալ անավարտ տապանագիրը․ «Այս է հանգիստ բարեայպաշտին Ասո[ւդարայ, || որ կէսաւրեայ ժամ]անակաւ ի Ք(րիստո)ս փոխեցաւ, ով կա․․․»1։
Շիրմաքարը թվագրված չէ, սակայն, ինչպես վերը նշվեց, տապանաքարը տեղադրված է Ասուդարայի հոգու հիշատակի համար 1346 թվականին կանգնեցված որմնափակ խաչքարի դիմաց, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ տապանաքարը նույնպես կարող է թվագրվել նույն 1346 թվականով2։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 14-րդ դար (1346 թ․)

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարին անդրադարձել են Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը՝ «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1856), ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը՝ «Արցախ» (1895), վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը՝ «Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ» (1982) գրքերում, պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Սպիտակ խաչ վանք» հոդվածում (2022):

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տապանաքարը չափագրվել և վավերացվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սպիտակ խաչ վանքի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ