Սարուշեն, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 8
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1890 թվականին և կանգնեցվել Սարուշենի հին գերեզմանոցում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Սարուշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյունաձև տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Արցախ աշխարհ․ Մյուս Հաբանդ գավառ (հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 24,5 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղի արևելյան հատվածում՝ հին թաղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1099 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան հատվածում։
Նկարագրություն
Ուղղանկյունաձև տապանաքարը ընկած վիճակում պահպանվում է Սարուշենի հին գերեզմանոցում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հյուսիսային պատի տակ։ Շիրմաքարի հարավային նիստի կենտրոնական հատվածում դժվար ընթեռնելի չորս տողից կազմված արձանագրությունից կարդացվում է միայն թվականը (1890 ամի) և առանձին բառեր։ Շիրմաքարը զուրկ է զարդաքանդակներից։ Արձանագրության ձախ կողմում պատկերված է մկրատ։

Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ 
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սարուշեն գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․