Սարուշեն, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանոց
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանոց
Այլ անվանումներ
Գերեզմանոց 19-20-րդ դարեր

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սարուշեն գյուղի Ամենափրկիչ եկեղեցու արևմտյան, հարավային ու հյուսիսայի կողմերում 19-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսը ձևավորվել է գերեզմանոց։ Հետագայում նոր գերեզմանոց է ստեղծվել այլ տարածքում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Սարուշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Արցախ աշխարհ․ Մյուս Հաբանդ գավառ (հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սարուշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 24,5 կմ հարավ-արևելք՝ Սարուշեն գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղի արևելյան հատվածում՝ հին թաղի կենտրոնում։

Աշխարհագրական կոորդինատները
Բարձր է ծովի մակերևույթից 1099 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան հատվածում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-20-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրերի

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց
Պահպանվածությունը`
Լավ 
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սարուշեն գյուղի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․