Սարուշեն, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 4
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Այլ անվանումներ
Առաքելի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1872 թվականի և կանգնեցվել Սարուշենի հին գերեզմանոցում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Սարուշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյունաձև տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Արցախ աշխարհ․ Մյուս Հաբանդ գավառ (հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղի արևելյան հատվածում՝ հին թաղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1099 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան հատվածում։ Նկարագրություն
Ուղղանկյունաձև տապանաքարը գտնվում է Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հյուսիսարևելյան հատվածում, հին գերեզմանոցում։ Շիրմաքարի հարավային նիստի կենտրոնական մասում, շրջանակի մեջ հինգ տող արձանագրությունն է․ «Այս է տապան լուսահոգէ | հա․․․ ․․․եխաթառ | Առաքելին որ է որդի Քասպարի | ով գարթա մէկ բարան ասին Աս[տուած] | ողորմի: Վախճանվեց 1872 ամ(ի)»։ Արձանագրության ձախ կողմում փոքր խաչաքանդակ է, իսկ աջ մասում մարդու պատկեր, աջ ձեռքով սափոր, իսկ ձախով բաժակ բռնած։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար, 1872 թ․
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սարուշեն գյուղի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․