Սարուշեն, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Խաչի Համզայանի տապանաքար Այլ անվանումներ
Խաչիկ Համզոյանի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1927 թվականին և կանգնեցվել Սարուշենի հին գերեզմանոցում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Սարուշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Սեղանաձև տապանաքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Արցախ աշխարհ․ Մյուս Հաբանդ գավառ (հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարուշեն գյուղի արևելյան հատվածում՝ հին թաղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1099 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան հատվածում։ Նկարագրություն
Սեղանաձև տապանաքարը գտնվում է Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու արևելյան հատվածում, հին գերեզմանոցում։ Նախշազարդ շիրմաքարը դրված է լայն պատվանդանի վրա։ Հարավային նիստին, ոճավորված շրջանակի մեջ առնված, եռատող արձանագրությունն է․ «Հիշ[ատակ] Խաչի Համզայանին | (1855 -1927) իր անցյալի | հարազատներով, իր որդիներից»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
20-րդ դար, 1927 թ․
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը ներառված չէ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սարուշեն գյուղի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․