Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 7
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Պետրոս քահանայի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում տեղադրվել է 1912-1913 թթ․։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Կարմիր գյուղի (Դռնավարզ) Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում՝ հարավարևելյան հատվածում, պահպանվել է Պետրոս քահանայի տապանաքարը, որը հարավային պատի տակ գտնվող շիրմաքարերից վերջինն է։ «Դագաղաձև» տապանաքարը դրված է գրեթե նույն բարձրության, փոքր-ինչ լայն պատվանդանի վրա։ Տապանաքարի վերին հորիզոնական հարթությունը բաժանված է երկու առանձին շրջանակների մեջ առնված գոտիների։ Վերին հատվածում իրար զուգահեռ զույգ խաչաքանդակներ են՝ եռաբողբոջ, կլորավուն թևերով։ Ձախակողմյան խաչի ստորին մասում քահանայի գավազանն է պատկերված, իսկ աջակողմյան խաչի տակ՝ գավազանի ուղղությամբ, փորագրված է տապանագիրը․ «Տապանս Պետրոս քահա|նայի Տէր Յոհանէսեան Տէր Ման|ուէլեանց վախճան 13 յուլիսե | 1912 թ 73 ամայ»։ Տապանաքարի հարավային նիստին փորագրված է․ «Օ(ր)հնելով զժառանկութիւնս եւ ժողովուրդս | հեռանու(մ) էմ տիպ յաւիդենականութիւն»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 1912-1913 թթ․
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը նախկինում չի ուսումնասիրվել։ Արձանագրությունը հրապարակվում է առաջին անգամ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր է Արցախի Դռնավարզի (Կարմիր գյուղ) պատմության, ինչպես նաև հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․