Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի
Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց (տապանաբակ)
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը սկզբնավորվել է 19-րդ դարում և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այստեղ հիմնականում ամփոփված են եկեղեցու հոգևոր սպասավորները։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։ 
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի (Դռնավարզ) Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի տակ մի շարքով տեղադրված, ինչպես նաև եկեղեցու արևմտյան կողմում տարածված շուրջ երկու տասնյակի հասնող ուղղանկյունաձև և սեղանաձև տապանաքարերից է կազմված գերեզմանոցը։ Տապանաքարերը թվագրվում են 19-20-րդ դարերով։

Գերեզմանոցի արևմտակողմ հատվածին կից է եկեղեցու հոգևոր սպասավորներ տեր Մանվելյանների տունը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-20-րդ դդ․

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրերի

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Տապանաբակում հուղարկավորությունները կատարվել են 19-րդ դարից մինչ 20-րդ դարի սկիզբը։ Շիրմաքարերն իրենց սկզբնական դիրքով պահպանվել են մինչև 2023 թվականը։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանախմբի ներկայիս վիճակն անհայտ է։

Պատմական համառոտ տեղեկանք
Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ1, Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում2 և Վահրամ Բալայանը՝ «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրության մեջ3։

Եկեղեցու տապանաբակին ուսումնասիրողները չեն անդրադարձել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց-տապանաբակ
Չափերը` տարածքի մակերեսը
Տապանաբակի շիրմաքարերը տեղադրված են մեկ շարքով (24 մ)՝ եկեղեցու հարավային պատին կից։
Պահպանվածությունը`
Լավ

Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, Կարմիր գյուղի (Դռնավարզ) հոգևոր կյանքի, ինչպես նաև գյուղի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ