Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին նահատակ վանքի գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը ամենայն հավանականությամբ կերտվել է 12-13-րդ դարերում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Աղին Նահատակ վանք (Դռնավարզ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 16,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1217 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Աղին նահատակ վանքից հյուսիս-արևմուտք՝ եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում՝ շրջապատված երեք այլ խաչքարերով։ 
Ոչ մեծ չափերի կոթողն առանձնանում է իր գրեթե քառակուսի համաչափություններով։ Դիմերեսին քանդակված են մեկ գծով իրարից բաժանված երկու պարզատիպ խաչեր՝ ներառված մեկ ընդհանուր, գծանախշ շրջանակի մեջ, որի ստորին հատվածում՝ յուրաքանչյուր խաչի տակ, ուղղանկյունաձև ելուստներ են։ Խաչաքանդակների ստորին մասում՝ ուղղանկյունաձև ելուստների միջև քանդակված է հասակով մեկ կանգնած, խոշոր դիմագծերով մարդու պատկեր։ Վերջինս կրում է երկարափեշ հագուստ, գլուխը ծածկված է մեծ գլխարկով, ձեռքերն ու ոտնաթաթերը ուղղված են դեպի աջ։ Պատկերաքանդակի ձախ մասում նշմարելի են երեք տողից բաղկացած արձանագրության հետքեր, որոնք, ցավոք, այսօր անընթեռնելի են։ Հուշարձանի մասին մատենագիտական տեղեկություններ մեզ հայտնի չեն։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Ասկերանի շրջանի, մասնավորապես՝ Կարմիր գյուղի (Դռնավարզ), Աղին Նահատակ սրբավայրի պատմության և հայկական խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․