Չափար, Շենատեղի եկեղեցի, խաչքար № 13
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 10-11-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ Խաչքարը գտնվում էր Հին Չափարի (Շենատեղ) եկեղեցու մոտ, տեղադրված էր ավերված մուտքի մոտ։

2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Չափար (Հին Չափար)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Վաղ միջնադարում Չափարի տարածքը Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր և Մեծ Կուենք գավառների սահմանագծին է եղել։ Հետագայում այն մաս է կազմել Հերգ գավառի, որն իր հերթին ընդգրկվել է Ջրաբերդի մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Չափար

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Չափար գյուղից 1 կմ հարավ-արևմուտք՝ Շենատեղ (հին Չափար) գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1192 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետից 3,2 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 10-11-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի, մասնավորապես Խաչենի իշխանության ժամանակաշրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ս․Դ․