ՄԱՐՏԱԿԵՐՏ
Մարտակերտի շրջան
Մարտակերտ: Քաղաք ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի կենտրոնը՝ Ստեփանակերտից 75 կմ հյուսիս՝ Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում՝ 450 մ բարձրության վրա։ Մարտակերտի համայնքի կազմում ներառվել են նաև Հայկաջուր, Ջրաբերդ, Մարալյան Սարով, Լևոնարխ գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հա։ Անվանումը Մատուռակերտի հնչյունափոխված ձևն է։ Մարտակերտը հիմնադրել են Կուսապատ, Մոխրաթաղ, Գյուլաթաղ (Վարդաձոր) մոտակա գյուղերից տեղափոխված բնակիչները։ Մինչև 1992-ը (բռնագաղթը) Մարտակերտը իր մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո), ուներ շուրջ 13 հզ. բնակիչ (2002-ին՝ 4469)։ 1988-ին Մարտակերտը ուներ երկու միջնակարգ , մեկ գիշերօթիկ, մեկ երաժշտական յոթնամյա և մեկ սպորտային դպրոցներ, մարզահրապարակ, հինգ մանկապարտեզ , հիվանդանոց, մշակույթի տուն, կինոկետ, կապի բաժանմունք, շինանյութերի կոմբինատ, յուղի պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ և այլն։ Մարտակերտի խաղողագործական տնտեսությունը տարեկան արտադրել է շուրջ 20-25 հզ. տոննա խաղող, 1800 տ կաթ, 2000 տ հացահատիկ (1987)։
2003-ին Մարտակերտում գործել են երկու միջնակարգ , մեկ սպորտային և մեկ երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, «Ալրաղաց» ձեռնարկությունը և այլն։

Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցը և մշակույթի պալատը։
Լուսանկարներ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել ավելին