Չափար, Շենատեղի եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 13-րդ դարում որպես գերեզմանային կոթող։ Հետագայում որպես շինաքար ագուցվել է Հին Չափարի (Շենատեղ) եկեղեցու շինարարության մեջ։ Հետագայում կիսավեր եկեղեցու հյուսիսային պատին հենված վիճակում տեղադրվել են խաչքարի բեկորները, որը պահպանվում էր մինչև 2023 թվականը։
2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Վաղ միջնադարում Չափարի տարածքը Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր և Մեծ Կուենք գավառների սահմանագծին է եղել։ Հետագայում այն մաս է կազմել Հերգ գավառի, որն իր հերթին ընդգրկվել է Ջրաբերդի մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Չափար գյուղից 1 կմ հարավ-արևմուտք՝ Շենատեղ (հին Չափար) գյուղատեղիում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1192 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետից 3,2 կմ հյուսիս։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության. Թ(վին) Չ (1251)
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Վատ (պահպանվել է մասամբ և բեկորատված)
Արժևորումը
Կարևոր է Արցախի, մասնավորապես Խաչենի իշխանության ժամանակաշրջանի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ս․Դ․