Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին նահատակ վանքի գերեզմանոց
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Աղին նահատակ վանքի գերեզմանոց
Այլ անվանումներ
Խաչին տակի գերեզմանոց

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է 9-13-րդ դարերում։ Շուրջ երկդարյա ընդհատումից հետո այստեղ թաղումներ են իրականացվել նաև 16-17-րդ դարերում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 16,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք, Աղին Նահատակ վանքի տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1217 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։
Նկարագրություն
Աղին նահատակ վանքի միջնադարյան գերեզմանոցը տեղակայված է եկեղեցու հարավային և հյուսիսարևմտյան հատվածներում։ Խաչքարերի և տապանաքարերի զգալի մասը ներկայումս ծածկված է հողով։ Տեսանելի են հիմնականում իրենց սկզբնական դիրքից տեղահանված կոթողները։ Ժամանակի ընթացքում անտառը կլանել է գերեզմանոցի տարածքը։ Այստեղ վավերացվել են հիմնականում 9-13-րդ և 16-17-րդ դարերով թվագրված խաչքարեր ու տապանաքարեր։ Գերեզմանոցի որոշ կոթողներ 18-րդ դարում վերօգտագործվել են եկեղեցու վերանորոգման ժամանակ։

Գերեզմանոցի խաչքարերը առանձնանում են միջնադարյան հայկական խաչքարագործությանը բնորոշ բազմազան հորինվածքներով։ Ցավալիորեն կոթողների մեծամասնությունը զգալիորեն հողմահարված է, ինչը խոչընդոտում է դրանց մանրակրկիտ ուսումնասիրությանը և արձանագրությունների վերծանմանը։ Հուշարձանախումբը մինչ օրս ամբողջական և համակարգված ուսումնասիրության չի ենթարկվել։ Արձանագրությունները չեն ընթերցվել։ Մատենագիտական աղբյուրներում գերեզմանոցի, ինչպես նաև այստեղ ընդգրկված հուշարձանների վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Վանական գերեզմանատուն
Պահպանվածությունը`
Վատ
Արժևորումը
Կարևոր է Ասկերանի շրջանի, մասնավորապես՝ Կարմիր գյուղի (Դռնավարզ), Աղին Նահատակ սրբավայրի պատմության և հայկական խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Տե՛ս Յակոբեան Ա․, 2009, էջ 63-64։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

.
Ա․Հ․