Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին նահատակ վանք, ուխտավորների սենյակ
Հուշարձան
Տիպային անվանումը
Հյուրատուն
Հատուկ անունը
Ուխտավորների սենյակ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շինությունը կառուցվել է ուխտավորների համար 1854 թվականին։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը օգտագործվել է որպես հյուրատուն-կացարան։ Հետխորհրդային տարիներին եկեղեցին և շինությունը սրբացվել են։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Ուխտավորների սենյակ

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1217 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս՝ Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։
Նկարագրություն
1854 թվականին Աղին նահատակ եկեղեցու մուտքի դիմաց կառուցվել է հյուրատուն ուխտավորների համար։ 19-րդ դարում ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը հյուրատան պատին ընթերցել է ներկայումս չպահպանված հետևյալ արձանագրությունը․ «Ես Ադամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի»1։
Ուխտավորների սենյակը ուղղանկյունաձև, թաղածածկ շինություն է՝ հյուսիս-հարավ ձգվածությամբ։ Այն հյուսիսային պատին ունի երկու պատրհան, որոնց միջև բուխարին է։ Մեկական պատրհան կա արևելյան ու հարավային պատերին։ Արևելյան արտաքին պատին բացված է մեկ որմնախորշ, որի մեջ տեղադրված է 17-18-րդ դարերի մի խաչքար։ Մուտքը հարավային ճակատի աջ անկյունից է։ Սենյակը լուսավորվում է հարավային պատին բացված լուսամուտից։ Շինությունը կառուցված է տեղական կրաքարով, ավազաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են շինության անկյունային եզրաքարերը։ Մուտքի շրջանակը կազմված է մի քանի խաչքարից։

Հյուրատան պատերին ագուցված են 12-15-րդ դարերի խաչքարեր և 15-17-րդ դարերի տապանաքարեր, որոնք իրենց պատկերագրությամբ անչափ ուշագրավ են ու արժեքավոր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
19-րդ դարում հնավայր է այցելել և տեղեկություններ փոխանցել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ Հուշարձանի մասին տվյալները հրատարակված են հեղինակի «Արցախ» գրքում (1895 թ․)։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կառույցն ուղղանկյուն, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մուտքը հարավային ճակատի արևելյան կողմից է։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ լուսամուտ, որը բացվում է հարավային պատի արևմտյան կողմից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ

Հարդարանքը
Զուսպ
Չափերը` երկարությունը
6,8 մ
Չափերը` լայնությունը
5,3 մ
Չափերը` բարձրությունը
5,8 մ
Պահպանվածությունը`
Վթարային

Արժևորումը
Կարևոր է Ասկերանի շրջանի, մասնավորապես՝ Կարմիր գյուղի (Դռնավարզ) և Աղին Նահատակ սրբավայրի պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 131։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։

.
Ա․Հ․