Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղիի գերեզմանոց, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել է 12-13-րդ դարերում` որպես գերեզմանակոթող։ Հետագայում խաչքարը տեղադրվել է Կարմիր Ավետարան եկեղեցու հարավային կողմում և դարձել սրբատեղի։
Սկզբնական պատկանելությունը
Պատկանում է Կարմիր քերծ1 բնակատեղիի Խաչ (Կարմիր Ավետարան) կոչվող միջնադարյան գերեզմանոցին։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ, Կարկաժան (Կրկժան) գյուղի տարածք, որը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 1,6 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,8 կմ արևելք։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Կարմիր Ավետարան եկեղեցու հարավային կողմում, միջնադարյան հինգ խաչքարերից կազմված սրբատեղիի կենտրոնական հուշարձանն է։ Ամենայն հավանականությամբ այստեղ է տեղափոխվել եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցից։
Խաչքարը կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Հորինվածքի կենտրոնում՝ կամարակապ խաչախորանի ներքո, թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով, նախշազարդ մեծադիր ծաղկած խաչն է։ Խաչաքանդակի ուղղահայաց ստորին հատվածից դեպի հորիզոնական խաչաթևերն են բարձրանում արմավաճյուղերը։ Անչափ ուշագրավ է, որ խաչի ուղղահայաց թևի ստորին հատվածից դեպի աջ և ձախ են տարածվում պտտահողմեր հիշեցնող երկու մեծ և փոքր շրջաններ կազմող գալարները, որոնք իրենց մեջ են ընդգրկում ստորին խաչաթևի զույգ եռաբողբոջ վերջավորությունները։ Երկու շրջանների կցումից վեր են բարձրանում ավանդական արմավաճյուղերը։ Զուտ զարդամոտիվ լինելուց բացի՝ այստեղ ներկայացվում են աստվածային արդարությունը մարմնավորող և Աստծո գահը կրող երկնային զորությունները` Գահերը։
Խաչքարը երիզված է պարանահյուս և բուսական ոճավորմամբ զարդագոտով։ Ստորին հատվածը խրված է հողի մեջ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար (ենթադրվում է 12-13-րդ դարեր), Խաչենի իշխանություն։
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին նշում է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանունները» գրքում2։
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրությունները կատարել են Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը3։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող Չափերը` լայնությունը
90 սմ Չափերը` բարձրությունը
115 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
22 սմ Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող գերեզմանային կոթողները կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի և հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։ ----------------------------
1 Քերծ, Արցախի բարբառով՝ ժայռ, ժայռազանգված։
2 Կարապետյան Ս․, Արցախի մանրատեղանունները, Երևան, 2022, էջ 243։
3 ԱՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտի։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․