Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղի, գերեզմանոց-սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Խաչ Այլ անվանումներ
Խաչին տարածք, Շինատեղ, Կարմիր քերծ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնվել է առնվազն 12-րդ դարում և ծառայել է որպես գերեզմանոց մինչև 14-րդ դարը։ Ուշ միջնադարում վերածվել է սրբատեղիի ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Տարածքը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), Կարկաժան (Կրկժան) գյուղի տարածք, որը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան, Կարմիր քերծ տեղամաս Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 1,6 կմ հարավ-արևմուտք։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից շուրջ 2 կմ արևելք։ Նկարագրություն
Գերեզմանոցը գտնվում է Կարմիր քերծ բնակատեղիում՝ Կարմիր Ավետարան եկեղեցու ավերակների հարավային ու արևելյան կողմերում։ Երբեմնի ընդարձակ գերեզմանոցից մնացել են մի քանի խաչքար, խաչքարերի բեկորներ ու տապանաքարեր, որոնք պահպանվել են հիմնականում եկեղեցուց արևելք ընկած հարթ տարածքում՝ ծառերի տակ։ Արձանագիր խաչքարեր ու տապանաքարեր չեն հայտնաբերվել։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Միջնադար, 12-14-րդ դարեր Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ գերեզմանակոթողների ու խաչքարերի տիպի և պատկերագրության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին նշում է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանունները» գրքում2։
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրությունները կատարել են Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը3։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
0,5 հա Պահպանվածությունը`
Վատ Արժևորումը
Գերեզմանոցը և տարածքում առկա կոթողները կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի և հայկական միջնադարյան հուշարձանների ուսումնասիրության համար։ ----------------------------
1Քերծ, Արցախի բարբառով՝ ժայռ, ժայռազանգված։2Կարապետյան Ս․, Արցախի մանրատեղանունները, Երևան, 2022, էջ 243։
3ԱՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտի։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
.
Ա.Հ.