Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Բնակատեղի (գյուղատեղի) Հատուկ անունը
Կարմիր քերծ Այլ անվանումներ
Խաչ, Խաչին տարածք, Շինատեղ, Կարմիր Ավետարան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Բնակատեղի (գյուղատեղի), սրբատեղի։2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Բնակատեղի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Բնակատեղի, եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), Կարկաժան (Կրկժան) գյուղի տարածք, որը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան, Կարմիր քերծ1 տեղամաս։ Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 1,6 կմ հարավ-արևմուտք։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,8 կմ արևելք։ Նկարագրություն
Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից (նախկինում՝ գյուղ) 1,6 կմ հարավ-արևմուտք գտնվող անտառներով շրջապատված գեղատեսիլ սարահարթում՝ Կարմիր քերծ կոչվող ժայռազանգվածի ստորոտում է տարածվում միջնադարյան բնակատեղին։ Ըստ տարածքում պահպանված պատմամշակութային լանդշաֆտի ուսումնասիրության՝ այս տարածքը բնակատեղի է եղել անհիշելի ժամանակներից։ Բնակատեղիի ամենահին պահպանված հուշարձանը՝ սալարկղային դամբարանադաշտը, վերաբերում է Ք․Ա․ 2-1-ին հազարամյակներին։ Մնացած հուշարձանները՝ եկեղեցին, գերեզմանոցը և գերեզմանային կոթողները, հիմնականում վերաբերում են 12-14-րդ դարերին։ Հավանաբար բնակավայրը լքվել է 14-րդ դարի վերջերին, որը համընկնում է Լենկթեմուրի արշավանքների ժամանակաշրջանին։
Բնակատեղիի հիմնական տարածքը հերկված է, շինությունների մասին վկայում են միայն հիմքերի կոպտատաշ պատերով փոսորակները։ Պահպանվել են խոնարհված Կարմիր Ավետարան կոչվող եկեղեցին և շրջակա գերեզմանոցը։ Բնակատեղիի անվանումը նույնպես չի պահպանվել։ Ժողովրդական բանահյուսության մեջ տարածքը հիշատակվում է Խաչ, Խաչին տարածք, Շինատեղ, Կարմիր քերծի տարածք, Կարմիր Ավետարան անուններով։ Տարածքի հիմնական հուշարձանախմբից դեպի հյուսիս-արևմուտք՝ 100 մ հեռավորության վրա, փաստագրվել է նաև սալարկղային թաղումներով դամբարանադաշտ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Միջնադար, 12-14-րդ դդ․ Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ բնակատեղիի տարածքում առկա պատմաճարտարապետական և գերեզմանային կոթողների ուսումնասիրության՝ բնակատեղին թվագրվում է 12-14 դդ․։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին նշում է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանունները» գրքում2։
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրությունները կատարել են Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը3։
Պատմական համառոտ տեղեկանք
Բնակավայրի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
1,6 հա Պահպանվածությունը`
Վատ Արժևորումը
Բնակատեղին իր պատմաճարտարապետական հուշարձաններով և գերեզմանային կոթողներով կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի և հայկական միջնադարյան հուշարձանների ուսումնասիրման համար։ ----------------------------
1 Քերծ, Արցախի բարբառով՝ ժայռ, ժայռազանգված։2 Կարապետյան Ս․, Արցախի մանրատեղանունները, Երևան, 2022, էջ 243։
3 ԱՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտի։
Լուսանկարներ
...
.
Ա.Հ.