Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Հովհաննես (Յոհաննէս) քահանայի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։ 
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավարևելյան պատի տակ։ Միակտոր, սեղանաձև, մեծ ուղղանկյուն տապանաքար է՝ դրված երկաստիճան պատվանդանի վրա։ Զուսպ գծանախշերով զարդարված և ընդգծված քիվով այս տապանաքարի հարավային կողին առկա է հինգ տողից բաղկացած արձանագրություն։ Վերջինիս առաջին տողը փորագրված է քիվի վերնամասում, իսկ հաջորդող չորս տողերը զբաղեցնում են հարավային նիստի ողջ դաշտը. «(Ի ս)մին տապանի ամփ(ոփե)[ա]լ դնի մարմին Պօղոս ք[ա]հ(ա)ն[ա]յի | որդոյ Տ[է]ր Յոհաննէսի. սա ձեռն[ա]դր[ւ]եց[ա]ւ 1851 1 սեպ[տեմբե]րի | եւ վախճանն ի 1882 ամի 23ն փետրվ[ար]ի. տապանս այս առե[ա]լ է սր[ա]՞ որդի տ[է]ր Իսրայէլին աշխատանքի․ հ[ա]նգ[ու]ց[ե]լ|ոյս ծնունդն եղև 1817-ի․ հ[ո]գի սր[ա]՞ Տ[է]ր արա արք[ա]յ[ութ]ե[ա]ն ․․․ »։

Տապանաքարի արևելյան նիստին՝ գծանախշ, իսկ արևմտյան նիստին՝ ծաղկած խաչի խաչաքանդակներ են։ Կերտված է սպիտակ կրաքարից։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Շիրմաքարը կանգնեցվել է 1882-1883 թթ․։ Իր սկզբնական տեղում պահպանվել է մինչև 2023 թվականը։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար
Տիպը
Սեղանաձև տապանաքար
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Կարմիր գյուղի հոգևոր ժառանգության ու պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․