Ուխտաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Այլ անվանումներ
Ժամ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1692 թվականին, գործել մինչև 20-րդ դարի 20-ական թվականները։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 2020 թվականի հոկտեմբերին Ուխտաձոր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Իտելեցիք գյուղ (Ուխտաձոր)1Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ուխտաձոր։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 713 մ: Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում՝ գետից 8,8 կմ հարավ։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի հին թաղամասում՝ Ժամեն թաղում։ Ըստ շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1692 թվականին։ Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ կառույց է։ Թաղը հենված է հյուսիսային և հարավային որմնամույթերից սկզբնավորվող զույգ կամարների վրա։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ երկու փոքրաչափ ավանդատներով։ Խորանի հարավային և հյուսիսային պատերին առկա է մեկական փոքր խորշ։ Բեմը չի պահպանվել։
Եկեղեցու ներսը արևմտյան և արևելյան կողմերից։ | Լուսանկարը՝ Գագիկ Սարգսյանի
Շինությունը լուսավորվում է հինգ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկը՝ հարավային, մեկն էլ՝ արևմտյան կողմում։ Շքամուտքը հարավային կողմում է, որի ուղղանկյունաձև բարավորը զարդարված է չորս նմանատիպ խաչերով, որոնց ստորին հատվածում հավասարապես դիրքավորված են հինգ շրջանաձև վարդյակներ։ Մուտքի երկու կողմերում՝ փոքր-ինչ դուրս ընկած խոյակատիպ, ելունդավոր երկու քարերի վրա նույնպես քանդակված են բազմապիսի վարդյակներ և խաչեր։ Աջակողմյան հատվածում է գտնվում շինարարական արձանագրությունը․ «Թվ(ի)ն ՌՃԽԱ»։
Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով, սրբատաշ են միայն մուտքի բարավորը և եզրագոտին։ Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Հարավային պատի վերնամասում ագուցված են 17-րդ դարին բնորոշ երկու խաչքարեր։ Նմանատիպ օրինակներ հանդիպում են Քյուրաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Խաչքար № 1, Խաչքար № 2)։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար (1692 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի աջակողմյան քարի շինարարական արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 19-րդ դարի վերջերին և գործել մինչ 20-րդ դարի 30-ական թվականները։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» (1895) աշխատության մեջ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ է՝ արևելքում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան, ևս մեկը՝ հարավային կողմում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
13,40 մետր Չափերը` լայնությունը
7,25 մետր Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ուխտաձոր գյուղի պատմության ու հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ ----------------------------
1Խորհրդային շրջանում գյուղը կոչվել է Էդիլլու։ Չափագրություններ
Ուխտաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
©
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․