Թաղոտ, Սուրբ Հովհաննես եկեղեցի, տապանաքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Այլ անվանումներ
Հախնազարի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար

Սկզբնական պատկանելությունը
Թաղոտ գյուղ (անվանվել է նաև Թաղուտ և Աթաղուտ)

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Բնակավայրը մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղոտ գյուղի հյուսիսարևմտյան եզրի ժայռոտ լեռնաճյուղին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային պատին կից։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 833 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 150 մ հարավ։
Նկարագրություն
Տապանաքարը տեղադրված է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային պատին կից։ Ուղղանկյունաձև տապանաքար է, որի վերին նիստի ողջ մակերեսը ծածկված է երկու պատկերաքանդակ հորինվածքներով։ Վերևում՝ սրածայր խորանի ներքո, խաչաթևերի կլոր ելուստավոր վերջավորություններով ծաղկած խաչ է քանդակված՝ խաչարմատից դեպի աջ և ձախ բարձրացող արմավաճյուղերով։ Վերջինիցս ցած՝ առանձին շրջանակի մեջ, երկար ծաղկաման է՝ գեղեցիկ միացողուն յոթ թրաշուշաններից կազմված ծաղկեփնջով, որն իր հերթին պսակված է յոթթերթանի ծաղիկ-վարդյակով։

Տապանաքարի վերին և հարավային նիստերի անկյան կիսաթեք հատումից առաջացած նեղ նիստին փորագրված է․ «[Այս] է տ(ա)պ(ա)ն Եղիազարի որդի Հախնազարին, թվ(ին) ՌՃՁ (1731)»1։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար (1731 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1731 թվականին և իր սկզբնական դիրքով պահպանվել մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Թաղոտ գյուղը 2020 թվականի հոկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 15 համարում լույս է տեսել «Թաղոտ գյուղի հուշարձանները» հոդվածը՝ Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար
Չափերը` երկարությունը
145 սմ
Չափերը` լայնությունը
48 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
24 սմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, կիսավեր, ավերակ)
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հադրութի շրջանի, Թաղոտ գյուղի և Սուրբ Հովհաննես եկեղեցու պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1Աբրահամյան Է․, 2021, էջ 62։
Լուսանկարներ
Գրչանկարներ