Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Այլ անվանումներ
Տեր Մելիքսեթի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։ Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավարևելյան պատի լուսամուտի տակ։ Ուղղանկյուն տապանաքար է, որի hարավային նիստի կենտրոնական մասում կրկնակի շրջանակի մեջ է առնված չորս տողից բաղկացած արձանագրությունը․ «Այս է տապան լուսահ|օգի Տ[է]ր Մելքիսէթին | Տ[է]ր Ավաքեանց եւ հայր | էր Տ[է]ր Սարգիսին Թ ՌՅԻԸ (1879)»։ Արձանագրությունից աջ և ձախ՝ կիսակլոր խորանների ներքո, կիսակլոր պատվանդանների վրա պարզ ծաղկած խաչեր են քանդակված։ Ուշագրավ է, որ արձանագրության երկրորդ և երրորդ տողերի վերջին տառերը փորագրվել են շրջանակի վրա, իսկ չորրորդ տողի վերջին երկու տառերը` աջ խաչաքանդակի հորիզոնական ձախ թևի տակ։ Տապանաքարի հարավային նիստը երկու կողմերից և վերևից երիզված է լայն զարդագոտով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1841 թ․) Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Տեղադրվել է 1879 թվականին և իր սկզբնական դիրքով պահպանվել մինչև 2023 թվականը։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, Դռնավարզի (Կարմիր գյուղ) հոգևորականների ժամանակագրության, ինչպես նաև գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Նույնն է՝ Մելիքսեթ։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։
.
Ա․ Հ․, Ս․ Դ․