Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Կարմիր գյուղ (Դռնավարզ), Սուրբ Աստվածածին եկեղեցու գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Այլ անվանումներ
Տեր Հովհաննեսի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։ 
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Տեղադրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին կից՝ նախասրահի արևելյան պատի անմիջական հարևանությամբ։ Ուղղանկյունաձև, փոքր չափերի, ցածր տապանաքար է՝ առանց որևէ զարդանախշի և զարդաքանդակի։ Վերին եզրերը կոտրված են։ Հարավային նիստի կենտրոնական մասում երեք տողից բաղկացած տապանագիրն է․ «Այս է տապան Տ[է]ր Յօհան|նէս 1842․․․ Տ[է]ր Մանուվէլ|եանց թվ ՌՄՂԱ (1842)»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1842 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1842 թվականին և իր սկզբնական դիրքով պահպանվել մինչև 2023 թվականը։ Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար

Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, Կարմիր գյուղի (Դռնավարզ) հոգևոր դասի ժամանակագրության, ինչպես նաև գյուղի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։
.
Ա․Հ․, Ս․Դ․