Լուսանկարը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի
Ղուշչի, գյուղամիջյան աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ըստ շինարարական առանձնահատկությունների՝ կառուցվել է առնվազն 17-րդ դարում և օգտագործվել մինչև Ղուշչի գյուղի հայաթափումը։ Հետագայում՝ 1895 թվականին, վերանորոգվել է հայ վարպետի կողմից՝ գյուղում հաստատված մահմեդական բնակչության կարիքների համար։ Աղբյուրը գործում է մինչ օրս։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառ, ԽՍՀՄ տարիներին՝ Լաչինի շրջան, 1992 թվականից մինչև 2020 թ․ դեկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ Միրիկ գյուղից շուրջ 2 կմ հարավ-արևելք գտնվող Ղուշչի գյուղատեղիում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1514 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի վերին հոսանքում՝ գետից 1 կմ արևմուտք։ Նկարագրություն
Ղուշչի գյուղը գտնվում է պատմական Սյունիքի Աղահեճք գավառում։ Այն հիշատակված է դեռևս 13-րդ դարից։ Հուշարձաններով հարուստ այս գյուղի պատմամշակութային ժառանգության մեծ մասը, ցավոք, ոչնչացվել է այստեղ հաստատված եկվոր այլազգիների կողմից։ Բնակավայրի տարածքում առայսօր պահպանվել են երկու կամարակապ քարաշեն աղբյուրներ։
Գյուղամիջյան աղբյուրի երեք գուռերը կամ նավերը, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 5,7 մ, կերտվել են առնվազն 13-րդ դարում, որոնց վրա ուշ միջնադարում կառուցվել է ներկայիս կամարակապ շինությունը։ Վերջինս, տարբեր ժամանակներում վերակառուցվելով և վերանորոգվելով, անխափան գործում է մինչ օրս։ Հայտնի է, որ գյուղի հայ բնակչությունը տեղահանվել է և գյուղում հաստատվել են քրդեր։ 19-րդ դարում աղբյուրի կամարակապ շինությունը դարձել էր վթարային։ 1895 թվականին տեղի մահմեդական բնակչության պատվերով՝ աղբյուրը վերանորոգել են հայ վարպետները1 և աղբյուրի ձախ եզրին թողել հայերեն և արաբերեն հետևյալ արձանագրությունը․ «Հիջրի 1312 (1895)|1895 թիւ| տերը Քարբալայի Շախրդի՞»2։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
13-19-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Աղբյուրի ճակատային պատի ձախակողմյան անկյունում ագուցված է 1895 թվականի վերակառուցման մասին վկայող հայերեն և արաբերեն արձանագրություները, որն ընդգրկված է կլոր շրջանակի մեջ։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Աղբյուրը գոյություն է ունեցել առնվազն 13-րդ դարից։ Հավանաբար 17-րդ դարում կառուցվել է կամարակապ շինությունը։ Վերանորոգվել է 1895 թվականին։ Գյուղը 2020 թվականի դեկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։Հուշարձանի մասին տեղեկություններ է հաղորդել նաև Սամվել Կարապետյանն իր «Հայաստանի աղբյուրները» գրքում։
Պատմական համառոտ տեղեկանք
Ղուշչի գյուղը առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը՝ որպես Տաթևի վանքին հարկատու գյուղ3։
1691-92 թթ. պարսկերեն մի փաստաթղթում ևս Քուշթասիֆի (Քաշաթաղ գաւառի) անվանակարգում 13 գյուղանունների շարքում հիշատակված է նաև Ղուշչի գյուղը, որի գեղջավագը հիշատակվում է 1691 թ․ Քաշաթաղի Մելիք Հախնազարի որդու՝ Իլիասի անունով տրված լիազորագրում4։
Ըստ 1781 թվականի հարկացուցակի՝ Ղուշչի գյուղը Տաթևի վանքին տալիս էր 1600 դահեկան պտղահարկ5։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, ավազաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Սրբատաշ բազալտով են շարված աղբյուրի կամարը և կողային անկյունները, մնացյալ հատվածների շարվածքն իրականացված է կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Աղբյուրի երեք անկանոն և անհամաչափ ձև ունեցող գուռերը կերտված են ամբողջական բազալտե քարերից;
Տիպը
Գյուղական աղբյուր Չափերը` երկարությունը
5,7 մ Չափերը` լայնությունը
3,3 մ Չափերը` բարձրությունը
3,2 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Աղբյուրն իր ճարտարապետական հորինվածքով և նշանակությամբ կարևոր տեղ է զբաղեցնում Արցախի և Սյունիքի ուշ միջնադարյան աղբյուրաշինության նմանատիպ հուշարձանների շարքում։ ----------------------------
1Կարապետյան Ս․, 2023, էջ 163։2Արձանագրության ընթերցումը՝ Ր․ Քորթոշյանի։
3Ժամանակագրութիւն Ստեփաննոսի Օրբէլեանի (հրատարակության համար պատրաստեց՝ Ա․ Աբրահամյանը) Երևան, 1942, էջ 42։
4Կոստիկեան Ք․, Քաշաթաղի 17-րդ դարի պատմութեանը վերաբերող մի փաստաթուղթ. - Մերձաւոր եւ Միջին Արեւելքի Երկրներ եւ ժողովուրդներ, հ. 20, Երևան, 2001, էջ 168-175։
Չափագրություններ
Ղուշչիի գյուղամիջյան աղբյուրի չափագրությունը
Հեղինակ՝ Աշոտ Հակոբյան (RAA archive)
Կարապետյան Ս․, 2023, Սամվել Կարապետյան, Հայկական աղբյուրներ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2023։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2023 - Կարապետյան Սամվել, Հայկական աղբյուրներ, Երևան, 2023։
.
Ա․Հ․, Ս․Դ․