Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող, երեսպատի քար

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։


Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։ Ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին՝ մուտքից դեպի ձախ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 998 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։
Նկարագրություն
Կոթողն ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին՝ մուտքից ձախ։ Ուղղանկյուն խաչքարի կենտրոնում՝ կիսաշրջան խորանի ներքո, ծաղկած հիմնախաչն է, որի թևերն ավարտվում են երկճյուղ բողբոջանման ելուստներով։ Վերին մասում՝ ուղղահայաց խաչաթևի զույգ եռաբողբոջ ելուստներից դեպի աջ և ձախ են իջնում զույգ ճյուղեր, որոնց ծայրերը հպվում են հորիզոնական խաչաթևի վերին բողբոջին, իսկ կենտրոնում մեկական նուռ է կախված։ Հիմնախաչի ստորին հատվածում հորինվածքը հավելում են հորիզոնական խաչաթևերից ցած՝ ուղղանկյունաձև շրջանակի մեջ ընդգրկված զույգ խաչաքանդակները։ Չափերով փոքր-ինչ տարբեր այս խաչերը նմանատիպ են և առանձնանում են խաչաթևերի կլոր ելուստավոր վերջավորություններով։ 
Ուշագրավ է այն հանգամանքը, որ կոթողի նախշազարդ հատվածների սակավությունը, առանձին տարրերի անմշակությունը, ինչպես նաև արձանագրության բացակայությունը աշխատանքի անավարտ մնալու տպավորություն են թողնում։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հավանաբար կերտվել է 12-13-րդ դարերում։ 19-րդ դարում ագուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին՝ մուտքի ձախ կողմում։ Քարագլուխը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Պատմական համառոտ տեղեկանք
Քարագլխի եկեղեցին հիշատակված է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ1։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կերտված է դեղնավուն կրաքարից։

Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Այս, ինչպես նաև Քարագլխում պահպանված մյուս խաչքարերն իրենց հորինվածքային տարբերություններով վկայում են տեղական խաչքարարվեստի տիպային բազմազանության մասին։
----------------------------
1Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 165-166։

Լուսանկարներ
...
.
Ա․ Հ․,  Ա․ Լ․-Ե․