Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ գյուղատեղի, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Այլ անվանումներ
Շենին եղցե Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում, գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղացիներն այն անվանել են Շենին եղցե1։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 998 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։ Նկարագրություն
Հուշարձանը 14,5×6,6 մ չափերի ուղղանկյուն հատակագծով պարզ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով: Կառուցված է տեղական կոպտատաշ, դեղնասպիտակավուն կրաքարով և կրաշաղախով: Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ եկեղեցու ծածկը եղել է փայտաշեն, որը չի պահպանվել։ Եկեղեցու միակ մուտքը, պայմանավորված տեղանքի առանձնահատկությունից, հարավից է և կառուցված է մեծ սրբատաշ քարերով։ Կառույցի ներքին տարածքը լուսավորվում է արևելքից՝ երկու փոքր, և հարավից՝ մեկ մեծ լուսամուտով։
Եկեղեցու հարավային պատին՝ ներսից ու դրսից, ագուցված են ավելի վաղ շրջանի բազմաթիվ արձանագիր խաչքարեր ու տապանաքարեր, որոնք վկայում են, որ ներկայիս եկեղեցու տեղում եղել են հին սրբավայր և գերեզմանոց։ Եկեղեցու հարավային բակում պահպանվել է ուշ միջնադարի գերեզմանոցը։ Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ:
Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Մուտքից ձախ՝ պատի եզրամասին ագուցված խաչքարին, արձանագրված է․ «Ես Սումբատ կանկ[ն]եցի զխաչս [Հ]ամ ․․․ամն / կողակից իմ Հաւանայ և Հեղան․․․, մուտքից ձախ․ Ս[ուր]բ խ[ա]չս / փրկութ[ի]»
Մուտքի դիմաց տեղադրված խաչքարի վրա արձանագրված է․ «Ես Ճահանս կանկ[ն]/եցի զխաչս եղբ/այր Փիրուզպա[խտին]»
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, Աղվանից կաթողիկոսություն, 19-20-րդ դդ․։ Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և կառուցողական ոճի քննության՝ վերաբերում է 19-րդ դարին: Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 18-19-րդ դարերում, սակայն պատերին և շուրջն առկա միջնադարյան խաչքարերը փաստում են սրբատեղին հիմնադրվել է ավելի հին ժամանակներում։ Եկեղեցին գործել է մինչ 20-րդ դարի սկիզբը։ Քարագլուխը լքվել է 1980 ական թվականների սկզբին։ Եկեղեցին չի վերանորոգվել և չի գործել։ Բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Պատմական համառոտ տեղեկանք
Քարագլուխ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակված է Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ: Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Հուշարձանը ուղղանկյուն հատակագծով, միանավ շինություն է: Արևելյան հատվածում ունի կիսաշրջանաձև խորան և նրան կից՝ երկու ավանդատուն։ Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Դեկորատիվ լուծումներ գրեթե չկան, միայն եկեղեցու հարավային պատի մեջ՝ դրսից և ներսից, ագուցված են արձանագիր խաչքարեր ու տապանաքարեր։ Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար, Կրաշաղախ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Միակ մուտքը բացվում է հարավային կողմից: Կառուցված է բավականին մեծ սրբատաշ քարերով: Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին ունի երեք լուսամուտ՝ արևելքից` երկու, հարավից` մեկ: Տանիքը (նյութը, ձևը)
Ծածկը չի պահպանվել (եղել է փայտաշեն, կղմինդրապատ)։ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական դեղնասպիտակավուն կոպտատաշ և սրբատաշ կրաքարով, ամրացված է կրաշաղախով։ Հարդարանքը
Զուսպ Չափերը` երկարությունը
14,5 մ Չափերը` լայնությունը
6,6 մ Չափերը` բարձրությունը
5,5 մ Չափերը` տարածքի մակերեսը
76,5 քմ Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Քարագլխի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Եղցե, եղծի, եղծե, Արցախի բարբառով նշանակում է եկեղեցի։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
1. Բարխուդարեանց Մ․, 1895 - Բարխուդարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
2. Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
3․ Սարգսյան Ս., 2002 - Սարգսյան Սլավա, Խաչենի ամրոցները, Ստեփանակերտ, 2002։
Ա․Հ․, Ս.Դ․