Լուսանկարը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի
Ղուշչի, հայոց գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սկզբնավորվել է առնվազն 16-րդ դարում և գործել մինչև գյուղի հայաթափումը։
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառ, ԽՍՀՄ տարիներին՝ Լաչինի շրջան, 1992 թվականից մինչև 2020 թ․ դեկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ Միրիկ գյուղից շուրջ 2,2 կմ հարավ-արևելք՝ Ղուշչի գյուղատեղիում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Գտնվում է ծովի մակերևույթից 1490 մ միջին բարձրության վրա։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի վերին հոսանքում՝ գետից 1 կմ արևմուտք՝ սեզոնային առվակի ձախ ափին։ Նկարագրություն
Ղուշչի բնակավայրը գտնվում է պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառում։ 15-17-րդ դարերում Քաշաթաղի մելիքության մաս է կազմել։ 18-րդ դարավերջին գյուղի հայ բնակչությունը տեղահանվել է, իսկ տեղում հաստատվել են քրդեր։
Հայոց գերեզմանոցը գտնվում է գյուղատեղիի հարավարևելյան հատվածում։ 20-րդ դարում եկվորների կողմից հայոց գերեզմանոցը վերածվել է «քարհանքի»։ Տապանաքարերի մեծ մասը գերեզմանոցից հափշտակվել և օգտագործվել է տարբեր կառույցների պատերին՝ որպես շինանյութ, իսկ մի մասն էլ տեղում տակնուվրա է արվել։ Պահպանված շիրմաքարերը հիմնականում ուղղանկյունաձև, օրորոցաձև կամ հարթ տապաններ են։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-18-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ գերեզմանոցից պահպանված և գյուղատեղիի տարածքում որպես շինանյութ օգտագործված տապանաքարերի ուսումնասիրության ու առկա արձանագրությունների։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Սկզբնավորվել է 16-րդ դարում և գործել ընդհուպ մինչև 18-րդ դարի վերջերը։ Հետագայում բնակավայրում հաստատված մահմեդականները գերեզմանատան տապանաքարերի մեծագույն մասը տեղահանել և օգտագործել են որպես շինանյութ։Գյուղը 2020 թվականի դեկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։
Պատմական համառոտ տեղեկանք
Ղուշչի գյուղը առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը՝ որպես Տաթևի վանքին հարկատու գյուղ1։
Ըստ 17-րդ դարավերջի պարսկական մի փաստաթղթի, որն իրենից ներկայացնում է Քաշաթաղի Մելիք Հախնազարի մի շարք գյուղերի տանուտերերի համախոսական դիմումը պարսից արքունիքին՝ շարիաթական դատարանով կնքված, Քուշթասիֆի (Քաշաթաղ գավառի) անվանակարգում 13 գյուղանունների շարքում հիշատակված է նաև Ղուշչի գյուղը2։
Համաձայն 1781 թվականի հարկացուցակի՝ Ղուշչի գյուղը Տաթևի վանքին տալիս էր 1600 դահեկան պտղահարկ3։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գերեզմանոցի շիրմաքարերը հիմնականում կերտված են եղել մոխրագույն բազալտից։
Պահպանվածությունը`
Ավերակ Արժևորումը
Գերեզմանոցը՝ իր պահպանված տապանաքարերով, փաստագրական տեղեկություն է հաղորդում Քաշաթաղ գավառի, մասնավորապես Ղուշչի գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Տե՛ս Ժամանակագրութիւն Ստեփաննոսի Օրբէլեանի (հրատարակության համար պատրաստեց Ա․ Աբրահամյանը), Երևան, 1942, էջ 42։Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
.
Ա․ Հ․, Ս․Դ․, Ա․ Լ․-Ե․