Լուսանկարը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի
Ղուշչի, հայոց գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1679 թվականին և տեղադրվել Ղուշչիի գերեզմանոցում։ Հետագայում գյուղում հաստատված մահմեդականների կողմից տեղահանվել է։

Սկզբնական պատկանելությունը
Ղուշչի գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառ, ԽՍՀՄ տարիներին՝ Լաչինի շրջան, 1992 թվականից մինչև 2020 թ․ դեկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Միրիկ գյուղ, Ղուշչի գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ Միրիկ գյուղից շուրջ 2,2 կմ հարավ-արևելք՝ Ղուշչի գյուղատեղիում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ղուշչիի հարավարևելյան հատվածում՝ ավերված գերեզմանոցի տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 1490 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի վերին հոսանքում՝ գետից 1 կմ արևմուտք՝ վերջինիս սեզոնային առվակի ձախ ափին։
Նկարագրություն
Ղուշչիի ուշ միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են մի քանի տեղահանված և ամբողջական տապանաքարեր, գտնվում է գյուղատեղիի հարավային մասում։

Երբեմնի հայաբնակ գյուղի գերեզմանոցի տապանաքարերը եկվոր մահմեդականների կողմից օգտագործվել են գյուղամիջյան ճանապարհի հենապատի շինարարության համար։ Անկանոն ընկած տապանաքարերից մեջտեղինը մոխրագույն բազալտից ուղղանկյուն սալատապան է, որի հարթ մակերեսը երիզված է երկգոտի հյուսկեն ժապավենով։ Տապանաքարի գրեթե ողջ մակերեսն է զբաղեցնում երկու տողից կազմված արձանագրությունը․ «Մարտիրոսի որ(դ)ի Ճիրա | թվ ՌՃԻԸ ( 1679 թ․) »։ Երկրորդ տողի ձախ կողմում քանդակված է նաև մեծ մկրատ, որ, ամենայն հավանականությամբ, հուշում է հանգուցյալի մասնագիտության մասին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
17-րդ դար (1679 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Տապանաքարը գերեզմանոցում տեղադրվել է 1679 թվականին, հետագայում օտարների կողմից տեղահանվել և դրվել է գյուղամիջյան ճանապարհի եզրին։ Գյուղը 2020 թվականի դեկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։

Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն բազալտ

Տիպը
Ուղղանկյունաձև հարթ տապանաքար
Չափերը` երկարությունը
150 սմ
Չափերը` լայնությունը
54 սմ
Չափերը` բարձրությունը
44 սմ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Տապանաքարը կարևորվում է հատկապես իր արձանագրությամբ, որը փաստագրական տեղեկություն է հաղորդում Քաշաթաղի և Ղուշչի գյուղի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագրության մեջ հիշատակված չէ։

.
Ա․ Հ․, Ա․ Լ․-Ե․