Հոչանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող, եկեղեցու գեղարվեստական հարդարանք
Սկզբնական պատկանելությունը
Հոչանց գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայր, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Հունչաք1։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հոչանց գյուղի կենտրոնում։ Ագուցված է Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1272 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Հոչանց վտակից 1 կմ հարավ։ Նկարագրություն
Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատին կողք կողքի ագուցված երկու ոչ մեծ կոթողները՝ տեղական կրաքարից կերտված, ավելի վաղ շրջանի են։ Ամենայն հավանականությամբ, տարածքում գոյություն ունեցող ավելի հին հուշարձանի կամ գերեզմանոցի են պատկանել և վերօգտագործվել են որպես եկեղեցու արտաքին հարդարանք։ Գրեթե միանման երկու կոթողներից ավելի լավ է պահպանված ձախակողմյան խաչքարը։ Քանդակները, ինչպես նաև արձանագրությունից պահպանված որոշ հատվածները դժվարընթեռնելի են, քանի որ միտումնավոր կերպով վնասված և եղծված են․ «…ալ … ր … Ջահան /… կանկնեցի զխաչս …Գրգ…|…ժ․․․կ … ըթ …»։
Հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է, որի թևերն ավարտվում են երկակի բողբոջաձև երեքտերևուկներով։ Խաչաքանդակի վերնամասը քերված է։ Ստորին հատվածում՝ խաչի երկու կողմերում, քանդակված են փոքր, ելուստավոր, պարզ խաչեր, իսկ խաչախորանը երիզող շրջանակին աջից և ձախից՝ երեքական նրբագեղ խորաքանդակ խաչեր։ Շրջանակի ստորին մասում՝ լայն հատվածի կենտրոնում, նախշազարդ փոքրիկ վարդյակն է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար (ենթադրաբար 15-16-րդ դդ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը հավանաբար կերտվել է 15-16-րդ դարերի միջակայքում՝ որպես գերեզմանային կոթող։ Ամենայն հավանականությամբ, եկեղեցու պատերի մյուս կոթողներով հանդերձ՝ կանգնեցված է եղել նույն տարածքում եղած գերեզմանոցում։ 17-րդ դարում, որպես գեղազարդման տարր, ագուցվել է Սուրբ Ստեփանոս Եկեղեցու արևմտյան պատին։ Հետագայում գյուղը հայաթափվել է, իսկ եկեղեցին տեղում հաստատված քրդերի կողմից օգտագործվել տարբեր նպատակներով։ Եկեղեցու արևմտյան պատը ժամանակի ընթացքում հողածածկ է դարձել։ Գյուղի ազատագրումից հետո՝ 2018 թվականին, եկեղեցին վերականգնվել է, իսկ արևմտյան պատի վերաբացումով բացահայտվել են ագուցված խաչքարերը։ 2020 թ․ դեկտեմբերից բնակավայրը բռնազավթված է ադրբեջանական բանակի կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող Պահպանվածությունը`
Վատ Արժևորումը
Այս խաչքարը, ինչպես նաև եկեղեցու նույն ճակատին ագուցված մյուս երկու խաչքարերը կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Հոչանց գյուղի, Քաշաթաղի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրության համար։ ----------------------------
1Օրբելյան Ս․, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 399։ Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․Լ․-Ե․