Քարագլուխ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, տապանաքար №1 (Տեր Իսրայել քահանա Օհանյան-Մարկոսյանցի տապանաքար)
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Այլ անվանումներ
Տեր Իսրայել քահանա Օհանյան-Մարկոսյանցի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ասկերան քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին կից գերեզմանոցում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 998 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։ Նկարագրություն
Քարագլուխ գյուղի կենտրոնական հատվածում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հարավային կողմի գերեզմանոցում՝ մուտքից աջ, պահպանվել է Տեր Իսրայել քահանա Օհանյան-Մարկոսյանցի տապանաքարը։ Այն մեծ չափերի, ուղղանկյունաձև, հարթ վերնամասով շիրմաքար է, որի հարավային լայն նիստի կենտրոնական մասում վեց տողից բաղկացած արձանագրություն է փորագրված․ «Այս տապանիս ամփոփեալ մարմին | լուսահոգի Տ[եար]ն Իսրայէլ քահանային Յօ|հանեան–Մարկոսեանց հոգեւօր հո|վուին Քարագլուխ գեղջ Խաչինոյ | որ վախճանեցավ ի 53 ամայ հասակի | յամի ազգ[ային] ՌՅԴ (1303+551=1855) եւ փր[կչական] 1855 դեկտեմբերի 11»։
Արձանագրությունը երիզված է բուսական և երկրաչափական եռաշերտ զարդագոտիներից կազմված լայն շրջանակով, որն առանձնանում է իր նրբագեղությամբ։Տապանաքարի հյուսիսային նիստին պարանաձև և պարանահյուս երկշերտ զարդագոտի շրջանակի մեջ ընդգրկված երեք կամարաձև խորաններում պատկերված են ծաղկազարդ կենաց ծառեր։ Հուշարձանի արևմտյան և արևելյան նեղ կողերը նույնպես քանդակազարդ են։ Արևմտյան կողին թևերի բողբոջաձև վերջավորություններով գեղազարդ խաչ է, իսկ թևերի միջանկյալ մասերում ոճավորված բուսազարդեր են։ Այս խաչաքանդակը երիզված է նրբագեղ խաչաձև շրջանակով։ Արևելյան կողին բուսական զարդանախշեր են։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1855 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի հարավային նիստին փորագրված արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1855 թվականին, պահպանվել է իր սկզբնական դիրքով։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ հայտնի չեն։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Տիպը
Հարթ վերնամասով ուղղանկյունաձև տապանաքար է։ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Հատկապես կարևորվում է թվակիր և անվանակիր արձանագրության առկայությամբ, որը փաստագրական տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի պատմության, ինչպես նաև հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ ----------------------------
Լուսանկարներ
...
.
Ա․ Հ․ Ա․Լ-Ե