Լուսանկարը՝ Արսեն Սարկիսյանի
Խնձրիստան, Ջուխտակ եղցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Մատուռ Հատուկ անունը
Ջուխտակ եղցի Այլ անվանումներ
Մեծ Նան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գործել է մինչև 17-րդ դարը։ Հետագայում ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականը։ Սկզբնական պատկանելությունը
Խնձրիստան գյուղ Պահպանման միավորի անվանումը
Մատուռ-սրբատեղի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Մատուռ «Մեծ Նան», խաչքար «Փոքր Նան», գերեզմանոց, խաչքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1184 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչեն գետից 4,5 կմ հարավ։ Նկարագրություն
Ջուխտակ եղցին գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, իսկ հարևան Խաչենից՝ 1,3 կմ արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին։ Մատուռի մոտ տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։ Հավանաբար այն կառուցվել է 13-րդ դարում արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում։ Դրա մասին են վկայում հուշարձանի պեղված և բացված փլատակներից գտնված խաչքարերի բեկորները, որոնք օգտագործված են եղել որպես շինաքար (հայտնաբերվել են պեղումների արդյունքում)։Հնավայրը կոչվում է Ջուխտակ եղցի, սակայն տարածքում պահպանվել է միայն մեկ մատուռ։ Տեղի բնակչության մոտ առավել հայտնի է Մեծ Նան և Փոքր Նան անվանումներով։ Մեծ Նան անվանումը տրվել է մատուռին, իսկ Փոքր Նանը՝ մատուռից մոտ 300 մ հյուսիս-արևելք գտնվող գերեզմանոցի խաչքարին։
Հուշարձանը պահպանվել է կիսավեր վիճակում․ կանգուն են պատերը՝ 1,5-2 մ բարձրությամբ։ Քանդված են թաղածածկի արևմտյան և մասամբ արևելյան հատվածները։ Գմբեթարդի թաղածածկից պահպանվել է միայն կամարի մի շարքը։
Ուղղանկյուն հատակագծով, 115 սմ միջին հաստությամբ պատերով միանավ փոքրիկ շինություն է։ Արևելյան հատվածում պայտաձև հատակագծով խորանն է, որի բեմը չի պահպանվել։ Խորանի կենտրոնում է տեղակայված միակ փոքրիկ լուսամուտը, իսկ ավելի ձախ՝ հյուսիսային պատին, կա մեկ ուղղանկյունաձև խորշ։ Մուտքը բացված է հարավային կողմից, չունի գեղարվեստական հարդարանք։ Վերնամասում, որպես բարավոր, օգտագործված է մեծաչափ երկարավուն սալաքար։
Հուշարձանի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 2012 թվականին։ Տարածքը մաքրվել և բարեկարգվել է։ Փլատակներից ի հայտ են եկել խաչքարերի բեկորներ, մեկ խաչքարի պատվանդան, որոնք տեղադրվել են մատուռի խորանում։ Ըստ հնագետ Գագիկ Սարգսյանի՝ հուշարձանը եղել է կղմինդրածածկ, և դատելով կղմինդրների բեկորների աննախադեպ առատությունից, ձևերի բազմազանությունից և տարբեր ժամանակների նմուշների առկայությունից՝ կարելի է ենթադրել, որ կղմինդրե ծածկը բազմիցս լրացվել ու ավելացվել է, ընդ որում՝ ժամանակագրական զգալի ընդհատումներով: Համաձայն հնագիտական ուսումնասիրությունների՝ հաստատվել է, որ սրբատեղին շարունակական գործել է մինչև 17-րդ դարը։
2023 թվականին մատուռի հարավարևելյան կողմում խնձրիստանցի Հրահատ Եսայանի և ընկերների ջանքերով տեղադրվել է նորակերտ խաչքար։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հուշարձանի ճարտարապետաշինարարական և տեղում պահպանված խաչքարերի ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Ջուխտակ եղցին հիմնադրվել է միջնադարում։ Հավանաբար մատուռը կառուցվել է 12-13-րդ դարերում արդեն իսկ ձևավորված գերեզմանատան տարածքում։ Դրա մասին են վկայում շինության պատերի մեջ որպես շինանյութ օգտագործված խաչքարերի բեկորները։ Գործել է մինչև 17-րդ դարը, սակայն շարունակել է լինել սրբատեղի շրջակա գյուղերի, մասնավորապես՝ Խնձրիստան և Խաչեն գյուղերի բնակչության համար։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հետո բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ 2012 թվականին հուշարձանի տարածքում իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
2012 թվականին Արցախի Հանրապետության Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ իրականացվել են հուշարձանի պեղման և մաքրման աշխատանքներ։ Ուսումնասիրությունը կատարել է հնագետ Գագիկ Սարգսյանը։ Մատուռի չափագրություններն իրականացրել է վերականգնող-ճարտարապետ Սամվել Այվազյանը։ Փլատակներից հայտնաբերվել են խեցեղեն անոթների սակավաթիվ բեկորներ, որոնք վերաբերում են 13-17-րդ դարերին: Ի հայտ են եկել խաչքարերի փոքր բեկորներ, որոնք տեղադրվել են մատուռի խորանում: Հայտնաբերվել են նաև տարբեր ժամանակաշրջանների թրծակավե կղմինդրներ։
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ մատուռ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով։ Շինանյութը (տեսակը, գույնը)
Կայծքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մուտքը հարավից է։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Միակ լուսամուտը բացված է խորանից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Տանիքը եղել է կղմինդրածածկ։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի, ճեղքված, անմշակ և կոպտատաշ կայծքարով, ավազաքարով և կրաշաղախով։ Հարդարանքը
Զուսպ Տիպը
Թաղակապ սրահ Չափերը` երկարությունը
6,76 մ Չափերը` լայնությունը
4,68 մ Չափերը` բարձրությունը
3,27 մ Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Խնձրիստան, Խաչեն գյուղերի պատմամշակութային միջավայրի ուսումնասիրության համար։ Չափագրություններ
Խնձրիստանի Ջուխտակ եղցու մատուռի հատակագիծը
Չափագրությունը՝ Սամվել Այվազյանի
Խնձրիստանի Ջուխտակ եղցու մատուռի կտրվածքը
Չափագրությունը՝ Սամվել Այվազյանի
Լուսանկարներ
...
.
Ա.Հ., Ս․Դ․