Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Հիլիս, Սուրբ Հովհաննես եկեղեցի, տապանաքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Օհանի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար, հենապատի քար
Սկզբնական պատկանելությունը
Հիլիս գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Հիլիս։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Հիլիս։ Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք՝ Հիլիս գյուղում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հիլիս գյուղի արևելյան հատվածում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 887 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Հիլիս վտակից մոտ 160 մ հյուսիս։ Նկարագրություն
Հիլիս գյուղի արևելյան եզրին է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի շուրջը տարածվում է գերեզմանոցը։ Եկեղեցու հարավարևմտյան կողմում՝ պարսպապատի մեջ, ագուցված են երկու տապանաքարեր, որոնցից առաջինը կամ ձախակողմյանը Մարիամի շիրմաքարն է, իսկ երկրորդը կամ աջակողմյանը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցող Յոհան Փարամազեանի1 շիրմաքարը։
Տապանաքարի կողային լայն ճակատի կենտրոնական մասում՝ երկու կողմից և վերևից, լայն շրջանակի մեջ է առնված չորս տողից բաղկացած արձանագրությունը․ «Այս է տապան լուսահոքի հանկոցեալ | Յոհանին, որ է որդի Փարա|մազին եւ եխբայր էր Խաչատուրին | եւ հայրն էր Ալիքսանին 1867 ամի»:
Շրջանակն իր հերթին կազմված է նախ, եզրային նեղ ոլորապարան, ապա` լայն, եռապարան և հյուսվածազարդ գոտիներից։ Հատկանշական է նաև այն, որ արձանագրության որոշ բառեր և անուններ իրարից անջատվում են պարզ կետով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար (1867թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի մակերեսին փորագրված արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1867 թվականին, հետագայում տեղահանվել և ագուցվել է նույն վայրում կառուցված եկեղեցու պարսպապատի մեջ։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հետո բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։ Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բաց վարդագույն ավազաքար Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Չափերը` երկարությունը
160 սմ Չափերը` բարձրությունը
80 սմ Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Տապանաքարը կարևորվում է հատկապես նրանով, որ փաստագրական տեղեկություն է հաղորդում Հիլիս գյուղի եկեղեցին կառուցող Յոհանի, նրա հարազատների մասին և որոշակի նյութ է պարունակում գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Յոհան (Յովհաննես) Փարամազեանը հիշատակվում է նաև որպես Ուհան Փարամազեան և Փարամազի որդի Յոհան։Լուսանկարներ
...
.
Ա․ Հ․, Ս․Դ