Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի (2022 թ)
Հիլիս, Սուրբ Հովհաննես եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Մարիամի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար, հենապատի քար
Սկզբնական պատկանելությունը
Հիլիս գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Հիլիս։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Հիլիս։ Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք՝ Հիլիս գյուղում։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հիլիս գյուղի արևելյան հատվածում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 887 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի Հիլիս վտակից մոտ 160 մ հյուսիս։ Նկարագրություն
Հիլիս գյուղի արևելյան եզրին է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի շուրջը տարածվում է գերեզմանոցը։ Եկեղեցու հարավարևմտյան կողմում՝ պարսպապատի մեջ, ագուցված են երկու տապանաքարեր, որոնցից առաջինը կամ ձախակողմյանը Մարիամի շիրմաքարն է։ Այն ագուցվել է պատի մեջ հետագա տարիներին։ Տապանաքարը պատկանում է եկեղեցին կառուցող Յոհան (Ուհան) Փարամազյանի տիկնոջը, որի մասին վկայում է տապանաքարի հարավային նիստի արձանագրությունը․ «Այս է տապան Մարեամին | որ է կին Ուհան | Փարամազեանին զոր շինէցաւ | եկեղեցիս այս ՌՅԵ (1856թ.)»:
Չորս տողից բաղկացած արձանագրությունը տապանաքարի կողային լայն ճակատի կենտրոնական մասում է՝ ներառված բուսական և երկրաչափական զարդագոտով շրջանակի մեջ։ Առաջին և երկրորդ տողերի բոլոր բառերի և անունների միջակայքում փոքրիկ խաչաքանդակներ են։ Տողերը ներառված են գեղեցիկ տերևազարդ շրջանակների մեջ, իսկ աջ ու ձախ կողմերում ծաղկանման զարդաքանդակներ են։ Տապանաքարի աջ կողմի վերին մասը ջարդված է, աջ եզրագոտու զարդաքանդակը՝ վնասված։
Չորս տողից բաղկացած արձանագրությունը տեղադրված է տապանաքարի կողային լայն ճակատի կենտրոնական հատվածում։ Այն երկու կողմերից և վերևից երիզված է բուսական և երկրաչափական լայն եռաշերտ զարդագոտիներից կազմված գեղեցիկ շրջանակով։ Բուսազարդ գոտին առանձնանում է իր նրբագեղությամբ և կատարողական հնարքով․ զարդագոտու հորինվածքը նախանշվել և կազմվել է փոքր կետերով, որոնք տեսանելի են քանդակված նախշերի բոլոր հատվածներում։
Ուշագրավ և առանձնահատուկ է նաև բուն արձանագրության հորինվածքը, որն իր հերթին երկու կողմից շրջապատված է բուսական գեղեցիկ նախշագոտով։ Արձանագրության չորս տողերից յուրաքանչյուրն իր հերթին ընդգրկված է երկու կողմից դեպի ներս ուղղված երեքնուկ տերևազարդերով ավարտվող գծային պարզ պարանաձև, բարձրաքանդակ շրջանակների մեջ, որոնք իրարից անջատվում են երկու կողմից տերևաձև կլոր զարդով պսակվող նմանատիպ պարանաձև գծանախշերով։ Հատկանշական է նաև այն, որ առաջին երկու տողերի բառերի և անունների միջակայքում փոքրիկ հավասարաթև խաչաքանդակներ են փորագրված, իսկ հաջորդ երկու տողերում բառերն անջատվում են պարզ կետով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար (1856 թ․) Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի մակերեսին փորագրված արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1856 թվականին, հետագայում տեղահանվել և ագուցվել է նույն վայրում կառուցված եկեղեցու պարսպապատի մեջ։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հետո բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։ Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բաց վարդագույն ավազաքար Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Չափերը` երկարությունը
180 սմ Չափերը` բարձրությունը
80 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Տապանաքարը կարևորվում է հատկապես նրանով, որ փաստագրական տեղեկություն է հաղորդում Հիլիս գյուղի եկեղեցու կառուցման վերաբերյալ։ Կարևոր է նաև գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ