Հին Թաղեր, Եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, խաչքար 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես եկեղեցու նվիրատվական խաչքար կերտվել է 17-րդ դարում։ Հետագայում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման ժամանակ վերօգտագործվել է որպես արևմտյան լուսամուտի վերին եզրաքար։

2020 թվականին դեկտեմբերին Հին Թաղեր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հին Թաղեր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Բնակավայրի տարածքը հնում եղել է Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Հաբանդ և Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառների սահմանային հատվածում։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հին Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 17,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Ագուցված է Հին Թաղեր գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1571 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի հովտում, Ճղացեն ջուր կոչվող սեզոնային գետակի աջ ափին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հին Թաղեր գյուղի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․