Հին Թաղեր, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, խաչքար 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես եկեղեցու նվիրատվական խաչքար կերտվել է 1644 թվականին։ Հետագայում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման ժամանակ վերօգտագործվել է որպես հարավային լուսամուտի եզրաքար։
2020 թվականին դեկտեմբերին Հին Թաղեր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Բնակավայրի տարածքը հնում եղել է Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Հաբանդ և Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառների սահմանային հատվածում։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Ագուցված է Հին Թաղեր գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1571 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի հովտում, Ճղացեն ջուր կոչվող սեզոնային գետակի աջ ափին։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար, ՌՂԴ (1644 թ․)։
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հին Թաղեր գյուղի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․