Քնարավան, Հանդաբերդի վանքի գերեզմանոց
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Հանդաբերդի վանքի գերեզմանոց Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է 12-րդ դարում։ Հուշարձանի տարածքում հայտնաբերված կոթողները վկայում են, որ հուղարկավորումներն այստեղ շարունակվել են առնվազն մինչև 14-րդ դարի կեսերը։
2020 թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով հանձնվել է Ադրբեջանին։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Վայկունիք գավառ (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար)։ Մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1054 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Լև գետի աջ ափից 0,5 կմ հարավ։ Նկարագրություն
Հանդաբերդի վանքի գերեզմանոցը ձևավորվել է 12-րդ դարում։ Հուղարկավորությունները շարունակվել են առնվազն մինչև 14-րդ դարի կեսերը։ 13-րդ դարում՝ վանքի վերակառուցման ժամանակ, որոշ գերեզմանային կոթողներ ագուցվել են շինությունների պատերին։
Հուշարձանախումբն ավերելու միտումով ադրբեջանցիների կողմից խորհրդային տարիներին ավտոճանապարհ է կառուցվել, որի իրագործման համար շուրջ 4 մ լայնությամբ և 2 մ խորությամբ հատվել է վանքի տարածքը և լրջորեն վնասվել են համալիրի մի շարք կառույցներ։ Նույն միտումով անմիջապես գերեզմանոցի տարածքով ճանապարհ է բացվել դեպի մոտակա անտառը։ Արդյունքում ավերվել և ոչնչացվել է պատմական գերեզմանոցի զգալի հատվածը։ Խաչքարերը տեղահանվել և բեկորատվել են, իսկ որոշ տապանաքարեր պարզապես գլորվել են հարակից ձորը։
2004-2005 թթ․ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը՝ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, վանքի տարածքում իրականացրել է պեղումներ, որոնց արդյունքում բացվել են հարթ սալատապանային գերեզմաններ եկեղեցուն կից հարավային մատուռի, ինչպես նաև համալիրի հյուսիսային կողմում գտնվող առանձին կանգնած մատուռի հարավային կողմում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1985 թվականին հնավայրն առաջին անգամ այցելել և հուշարձանախումբը չափագրել է ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը: Նա ընդօրինակել է նաև տեղում գտնված արձանագրություններից երկուսը, որոնցից մեկը թարմ ջարդվածքի հետքեր էր կրում: 1994 թվականին հնավայր է այցելել և հուշարձանն առաջին անգամ մասնակի պեղումների ու մաքրման աշխատանքների զուգորդմամբ ուսումնասիրել հնագետ Հակոբ Սիմոնյանի արշավախումբը։ Նույն թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ընդօրինակել է վանքի վիմագրերը։
2004-2005 թթ․ վանքը հնագիտական ընդգրկուն պեղումներով ուսումնասիրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը՝ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Խաչքարերն ու տապանաքարերը կերտված են բազալտից, կաթնագույն կրաքարից, ավազաքարից ու գլաքարից։
Տիպը
Վանական գերեզմանոց Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Ավերակ
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
.
Ա․Հ․