Հարությունագոմեր, Հայրենական մեծ պատերազմում և Արցախի պաշտպանության համար նահատակվածների հուշահամալիր
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում և Արցախի պաշտպանության համար նահատակվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
1960-ական թվականներին Հարությունագոմեր գյուղում կանգնեցվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղը բռնազավթվեց ադրբեջանական զինված ջոկատների կողմից, որի ժամանակ հուշարձանը ենթարկվեց վանդալիզմի։

2002 թվականին հուշարձանի հարևանությամբ Արցախի պաշտպանության և գյուղի ազատագրման ժամանակ նահատակված հարությունագոմերցիների հիշատակին կանգնեցվեց խաչքար և կառուցվեց հուշապատ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հարությունագոմեր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշահամալիր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Հարությունագոմեր

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հարությունագոմեր գյուղի արևելյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 896 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետից 1,5 կմ հարավ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, Արցախի Հանրապետություն, 20-21-րդ դդ․

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, գրանիտ, երկաթբետոն, տուֆ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողը կառուցված է տեղական տրավերտինով։ Ազատամարտի հուշարձանը կառուցված է երկաթբետոնի հիմքով և երեսպատված մոխրագույն բազալտով։ Զոհվածների պատկերներով հուշատախտակները պատրաստված են սև գրանիտից։ Խաչաքարերը կերտված է մոխրագույն տուֆից։

Տիպը
Հուշապատ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Համալիրը Հարությունագոմերի նոր ժամանակների կարևորագույն հուշարձաններից է։ Այն խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակի նկատմամբ խորը հարգանքը։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․